https://arm.sputniknews.ru/20260702/hh-pek-nakhkin-nakhagah-gagik-khachatrjani-vordin-ev-eghbvorvordin-kkalanavvorven-104106367.html
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն
Sputnik Արմենիա
Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին Հայաստանում չեն։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T19:16+0400
2026-07-02T19:16+0400
2026-07-02T19:51+0400
հայաստան
գագիկ խաչատրյան
կալանք
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55693564_0:15:1600:915_1920x0_80_0_0_2eadc3d1516ee60b5ad3fa8f2773e84a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Նշենք, որ Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին Հայաստանում չեն։Դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ նրանք առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկայանալ դատական նիստին։Նա ընդգծեց, որ 2 տարի դատական նիստեր են ընթացել, ու մեկ անգամ չի եղել դեպք, որ Արտյոմ և Արամ Խաչատրյանները չներկայանան դատարան, կամ նրանց պատճառով նիստը հետաձգվի։ Փաստաբանը հավելեց` գրավի կիրառման պայմաններում թույլատրված է եղել միջանկյալ հատվածներում բացակայել հանրապետությունից։ Արտյոմ Խաչատրյանը բիզնես գործունեությամբ պայմանավորված բազմաթիվ անգամներ մեկնել է, ապա վերադարձել, պաշտպանական կողմն էլ դատարանին նախապես տեղեկացրել է այդ մասին։«Հիմա ընդամենը 1 շաբաթում միանգամից 2 դատական նիստի չեն ներկայացել, ու որակում են, թե նրանք թաքնվում են քննությունից։ Մենք այսօր միջնորդել ենք նիստը հետաձգել մինչև հուլիսի 7-ը, ինչը չարվեց»,– ասաց Սարգսյանը։Նա նշեց, որ դատական ակտը դեռ չեն ստացել, բայց ստանալուն պես կալանքի որոշումը անպայման կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Փաստաբանի խոսքով` տեղի ունեցածն արդարադատության և օրենքի հետ որևէ աղերս չունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55693564_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8f96f30c69ef53df70c9a7c31b36efac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ խաչատրյան, կալանք, որդի
հայաստան, գագիկ խաչատրյան, կալանք, որդի
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն
19:16 02.07.2026 (Թարմացված է: 19:51 02.07.2026) Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին Հայաստանում չեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը կդառնա պետության եկամուտ»,- ասացին դատախազությունից։
Նշենք, որ Արտյոմ և Արամ Խաչատրյաններն այս պահին Հայաստանում չեն։
Դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ նրանք առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել ներկայանալ դատական նիստին։
«Հանրային մեղադրողը միջնորդեց, որ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառված գրավը փոխարինվի կալանքով։ Մենք առարկեցինք այդ միջնորդության դեմ` հիմնավորմամբ, որ հարգելի պատճառով դատական նիստին չներկայանալու դեպքում փախանման միջոցը չի կարող փոխվել։ Բժշկական փաստաթղթերը ներկայացրել ենք, որ նրանց թռիչքը արգելված է որոշակի ժամանակով։ Նրանք որոշ հետազոտություններ պետք է անցնեն, ապա կկարողանան վերադառնալ։ Ընդամենը մի քանի օր պետք էր սպասել»,– ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ 2 տարի դատական նիստեր են ընթացել, ու մեկ անգամ չի եղել դեպք, որ Արտյոմ և Արամ Խաչատրյանները չներկայանան դատարան, կամ նրանց պատճառով նիստը հետաձգվի։ Փաստաբանը հավելեց` գրավի կիրառման պայմաններում թույլատրված է եղել միջանկյալ հատվածներում բացակայել հանրապետությունից։ Արտյոմ Խաչատրյանը բիզնես գործունեությամբ պայմանավորված բազմաթիվ անգամներ մեկնել է, ապա վերադարձել, պաշտպանական կողմն էլ դատարանին նախապես տեղեկացրել է այդ մասին։
«Հիմա ընդամենը 1 շաբաթում միանգամից 2 դատական նիստի չեն ներկայացել, ու որակում են, թե նրանք թաքնվում են քննությունից։ Մենք այսօր միջնորդել ենք նիստը հետաձգել մինչև հուլիսի 7-ը, ինչը չարվեց»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ դատական ակտը դեռ չեն ստացել, բայց ստանալուն պես կալանքի որոշումը անպայման կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Փաստաբանի խոսքով` տեղի ունեցածն արդարադատության և օրենքի հետ որևէ աղերս չունի։