https://arm.sputniknews.ru/20260702/hajastan-dashinqy-voch-miajn-dem-kqvearki-yo-pvopvokhutjunnerin-ajlev-kdimi-sd-minasjan-104083202.html
«Հայաստան» դաշինքը ոչ միայն դեմ կքվեարկի ԸՕ փոփոխություններին, այլև կդիմի ՍԴ. Մինասյան
«Հայաստան» դաշինքը ոչ միայն դեմ կքվեարկի ԸՕ փոփոխություններին, այլև կդիմի ՍԴ. Մինասյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց ՀՀ ԱԱԾ տվյալները, ըստ որոնց` այս տարվա մայիս–հունիս ամիսներին Հայաստան եկածների ու երկրից գնացածների տարբերությունը շատ քիչ... 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T13:23+0400
2026-07-02T13:23+0400
2026-07-02T13:26+0400
արծվիկ մինասյան
ընտրական օրենսգիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0f/100997996_0:0:1200:675_1920x0_80_0_0_d1bfd5f24608c1791cef31f87822ddb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հերքեց իշխող խմբակցության պատգամավորների այն պնդումները, թե հունիսի 7–ի ընտրությունների նախօրեին մեծ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ են նպատակուղղված եկել հայրենիք։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Ազգային ժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի քննարկմանը։ Նշենք, որ իշխող քաղաքական ուժը, ներկայացնելով «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխություններ անելու նախագիծը, վստահեցնում էին, թե դա անում են, քանի որ ցանկանում են, որպեսզի Հայաստանում չապրող քաղաքացիներն ազդեցություն չունենան ընտրությունների վրա` միայն այդ նպատակով զանգավածաբար գալով երկիր։ Մինասյանը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալները, որոնք հրապարակվել են Սահմանադրական դատարանում։ Ըստ այդ տվյալների` այս տարվա մայիս–հունիս ամիսներին Հայաստան եկածների ու երկրից գնացածների տարբերությունը շատ քիչ է եղել` ընդամենը 2000–3000–ի միջակայքում, մինչդեռ գործող իշխանությունը պնդում է, թե մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են եկել հատկապես Ռուսաստանից` հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին հատուկ մասնակցելու նպատակով։Նա հայտարարեց` իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծին, սակայն եթե այն ընդունվի, ապա «Հայաստան» դաշինքը պատրաստվում է այն վիճարկել Սահմանադրական դատարանում։«ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի 1–ին ընթերցմմաբ քննարկումն ավարտվեց։ Նշենք, որ այս նախագիծը ԱԺ է բերվել հրատապության կարգով, և 1–ից 2–րդ ընթերցում քննարկումն ու քվերակությունը տեղի կունենա այսօր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0f/100997996_115:0:1015:675_1920x0_80_0_0_409c38878f5035f81325440b376568c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, ընտրական օրենսգիրք
արծվիկ մինասյան, ընտրական օրենսգիրք
«Հայաստան» դաշինքը ոչ միայն դեմ կքվեարկի ԸՕ փոփոխություններին, այլև կդիմի ՍԴ. Մինասյան
13:23 02.07.2026 (Թարմացված է: 13:26 02.07.2026) Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց ՀՀ ԱԱԾ տվյալները, ըստ որոնց` այս տարվա մայիս–հունիս ամիսներին Հայաստան եկածների ու երկրից գնացածների տարբերությունը շատ քիչ է եղել` ընդամենը 2000–3000–ի միջակայքում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հերքեց իշխող խմբակցության պատգամավորների այն պնդումները, թե հունիսի 7–ի ընտրությունների նախօրեին մեծ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ են նպատակուղղված եկել հայրենիք։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Ազգային ժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի քննարկմանը։
Նշենք, որ իշխող քաղաքական ուժը, ներկայացնելով «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխություններ անելու նախագիծը, վստահեցնում էին, թե դա անում են, քանի որ ցանկանում են, որպեսզի Հայաստանում չապրող քաղաքացիներն ազդեցություն չունենան ընտրությունների վրա` միայն այդ նպատակով զանգավածաբար գալով երկիր։
Մինասյանը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալները, որոնք հրապարակվել են Սահմանադրական դատարանում։
Ըստ այդ տվյալների` այս տարվա մայիս–հունիս ամիսներին Հայաստան եկածների ու երկրից գնացածների տարբերությունը շատ քիչ է եղել` ընդամենը 2000–3000–ի միջակայքում, մինչդեռ գործող իշխանությունը պնդում է, թե մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են եկել հատկապես Ռուսաստանից` հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին հատուկ մասնակցելու նպատակով։
«ԱԱԾ պաշտոնական տվյալներով` 2025 թ. մայիսի 25–ից հունիսի 20–ը ՀՀ քաղաքացու և երկքաղաքացու փաստաթղթերով ընդհանուր առմամբ Հայաստան է այցելել 154 115 անձ, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում` 157 048 մարդ։ Կան նաև ելքի ցուցանիշները` 2026 թվականին` 152 078 մարդ, 2025 թվականին` 149 074 մարդ։ Պատահական չէ, որ իշխող ուժը խոսում է Ռուսաստանից եկածների մասին, լավ կլիներ խոսեին նաև Եվրոպայից եկածների մասին և, ընդ որում, այնպես չէ, որ Ռուսաստանից եկածները ՔՊ–ին դեմ են քվեարկել»,– ընդգծեց Մինասյանը։
Նա հայտարարեց` իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծին, սակայն եթե այն ընդունվի, ապա «Հայաստան» դաշինքը պատրաստվում է այն վիճարկել Սահմանադրական դատարանում։
«ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի 1–ին ընթերցմմաբ քննարկումն ավարտվեց։ Նշենք, որ այս նախագիծը ԱԺ է բերվել հրատապության կարգով, և 1–ից 2–րդ ընթերցում քննարկումն ու քվերակությունը տեղի կունենա այսօր։