00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գերասիմովը զեկուցել է Պուտինին Ուկրաինային պատասխան հարվածների արդյունքների մասին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը գրեթե ամեն օր է հանդիպում անցկացնում ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ, սակայն այդ հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին և դրանց հետ առնչություն ունեցող թիրախներին ՌԴ ԶՈւ–ի հասցված զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հատուցման հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող պաշտպանական արդյունաբերության և վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկություններին: Հարվածի հետևանքով վնասվել են նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասկի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները։
«Այսօր առավոտյան, Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ ամենօրյա զեկույցի ժամանակ, Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը նաև զեկուցեց Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևին և այլ բնակավայրերին հասցված զանգվածային պատասխան հարվածի արդյունքների մասին, որոնք, իհարկե, բացառապես ռազմական օբյեկտներին և դրանց հետ կապված օբյեկտներին հասցված հարվածներ են», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը գրեթե ամեն օր է հանդիպում Գերասիմովի հետ Ուկրաինայի հարցով, սակայն այդ հանդիպումները սովորաբար չեն լուսաբանվում լրատվամիջոցների կողմից։
«Հանդիպումները անցկացվում են պարբերաբար, գրեթե ամեն օր, սակայն դրանք սովորաբար չեն լուսաբանվում հեռուստատեսությամբ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0