00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե չլինեն երաշխիքներ, համակարգը չի ներդրվի. Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին

© Sputnik / Владимир АстапковичXiaomi խանութում ցուցադրված հեռախոս
Xiaomi խանութում ցուցադրված հեռախոս - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` եթե պետությունն ուզենա որևէ անձնական տվյալ հավաքի, ապա որևիցե լծակ անպայման կգտնի ու ոչ մեկ այդ մասին անգամ չի էլ կռահի։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Եթե չլինեն երաշխիքներ, որ բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման արդյունքում մարդկանց անձնական տվյալները չեն հավաքագրվի և չեն օգտագործվի, այդ համակարգը չի ներդրվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով գործադիր մարմնի ընդունված որոշմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ` Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թ. հունվարի 1–ից կոդերը կգրանցվեն առցանց, և կսահմանվի պետական տուրք։ Բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե IMAI կոդը գրանցված չլինի։
«Եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու, մենք այդ համակարգը չենք ներդնի, սակայն մենք ակնկալում ենք, որ փորձագիտական հանրությունը մեզ ասի, թե ինչպես է հնարավոր ստվերային շուկայի դեմ պայքարել։ Հայաստանում կա բջջային հեռախոսների միլիարդների ստվերային շրջանառություն, և հիմա այդ միլիարդ ստացողները հարյոuրավոր միլիոններ են ծախսելու լոբինգ անելու, որ վա՜յ, մարդկանց անձնական տվյալները հավաքելու են։ Այդ հարցում մենք լինելու ենք հրապարակային ու թափանցիկ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` եթե պետությունն ուզենա որևէ անձնական տվյալ հավաքել, ապա որևիցե լծակ անպայման կգտնի, ու ոչ ոք այդ մասին նույնիսկ չի կռահի։
«Գրպանով մարդիկ բերում են հեռախոսները, սահմանափակում չկա։ Հիմա մարդկանց գրպանները հատ–հատ ստուգենք, կասեք` բռնապետական երկիր է, մարդկանց գրպաններն են մտնում։ Լավ, ինչքան կարելի է ձևացնել, թե ոչինչ չի կատարվում երկրում»,– հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ եվրոպական բազմաթիվ երկրներում նմանատիպ համակարգեր են գործում, և այդպիսով հնարավոր է լինում կասեցնել ստվերային շրջանառությունը։
Լրահոս
0