00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դոհայում ԱՄՆ–ի և Իրանի միջնորդված բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ

© AP Photo / Hassan AmmarԴոհա
Դոհա - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Դոհա
Բաժանորդագրվել
Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները և ծրագրել հաջորդ հանդիպումը Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Դոհայում կայացած ԱՄՆ-Իրան ոչ ուղիղ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին Х սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին։
Նրա խոսքով՝ նախօրեին Կատարի և Պակիստանի միջնորդները առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները և ծրագրել հաջորդ հանդիպումը Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունից հետո։
Նշենք, որ ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհված Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները նախատեսված են հուլիսի 4-9-ը։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0