https://arm.sputniknews.ru/20260702/baqun-kbavararvi-tel-avivin-datapartelvov-kedmin-hajvoc-ceghaspanutjan-tshanachman-masin-104097086.html
Բաքուն կբավարարվի Թել Ավիվին դատապարտելով. Կեդմին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Բաքուն կբավարարվի Թել Ավիվին դատապարտելով. Կեդմին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանը ճնշում է զգում Թուրքիայի կողմից, բայց հասկանում է Իսրայելի հետ հարաբերությունների կարևորությունը։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T16:19+0400
2026-07-02T16:19+0400
2026-07-02T16:19+0400
հայաստան
ադրբեջան
թուրքիա
հայոց ցեղասպանություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104089189_0:0:1281:720_1920x0_80_0_0_127885ef2493f582371e8631844622a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը Իսրայելին բանավոր դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները չի փչացնի։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կազմակերպված տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց իսրայելցի քաղաքագետ, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին:Նա նշեց, որ հիմա Անկարան Բաքվի վրա զգալի ճնշում է գործադրում, բայց Իլհամ Ալիևը նաև հասկանում է Իսրայելի հետ համագործակցության կարևորությունը։ Ադրբեջանին պետք է Իսրայելի հետ համագործակցությունը, միևնույն ժամանակ չի ցանկանում նեղացնել եղբայրական Թուրքիային։ Արդյունքում ընտրվել է միջանկյալ տարբերակ։Նրա խոսքով` Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունները զուրկ են որևէ բարոյական նկատառումից, դրանք կառուցված են բացառապես տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական հաշվարկներով: Կեդմին նշեց, որ ժամանակին ԱՄՆ-ում հրեական լոբբին զգալի օգնություն է ցուցաբերել Հեյդար Ալիևի ռեժիմին, որը քննադատության էր ենթարկվում մարդու իրավունքների խախտումների համար: Լոբբիստական խմբերը մեծապես նպաստել են Ալիև Ավագի և նրա իշխանության հասցեին քննադատության մեղմացմանը։ Այս պրագմատիկ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս։Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը քաղաքական որոշում է կայացրել, որը կապված է Գազայի հետ։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել վերանայել որոշումը։ Բաքվում իսրայելական կողմի գործողություններն անվանել են «առկա հակասությունների խորացում, որոնք խանգարում են տարածաշրջանում կայուն խաղաղության և համերաշխության հաստատման ջանքերին»:
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Азербайджан на словах осудил Израиль за признание Геноцида армян, но отношения портить с ним не станет: израильский политолог
Sputnik Արմենիա
Азербайджан на словах осудил Израиль за признание Геноцида армян, но отношения портить с ним не станет: израильский политолог
2026-07-02T16:19+0400
true
PT2M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104089189_2:0:962:720_1920x0_80_0_0_2496bdb00b35a0abfec6d89384173766.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, թուրքիա, հայոց ցեղասպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ադրբեջան, թուրքիա, հայոց ցեղասպանություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Բաքուն կբավարարվի Թել Ավիվին դատապարտելով. Կեդմին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Ադրբեջանը ճնշում է զգում Թուրքիայի կողմից, բայց հասկանում է Իսրայելի հետ հարաբերությունների կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը Իսրայելին բանավոր դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները չի փչացնի։
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կազմակերպված տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց իսրայելցի քաղաքագետ, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին:
Նա նշեց, որ հիմա Անկարան Բաքվի վրա զգալի ճնշում է գործադրում, բայց Իլհամ Ալիևը նաև հասկանում է Իսրայելի հետ համագործակցության կարևորությունը։ Ադրբեջանին պետք է Իսրայելի հետ համագործակցությունը, միևնույն ժամանակ չի ցանկանում նեղացնել եղբայրական Թուրքիային։ Արդյունքում ընտրվել է միջանկյալ տարբերակ։
Նրա խոսքով` Թել Ավիվի և Բաքվի հարաբերությունները զուրկ են որևէ բարոյական նկատառումից, դրանք կառուցված են բացառապես տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական հաշվարկներով: Կեդմին նշեց, որ ժամանակին ԱՄՆ-ում հրեական լոբբին զգալի օգնություն է ցուցաբերել Հեյդար Ալիևի ռեժիմին, որը քննադատության էր ենթարկվում մարդու իրավունքների խախտումների համար: Լոբբիստական խմբերը մեծապես նպաստել են Ալիև Ավագի և նրա իշխանության հասցեին քննադատության մեղմացմանը։ Այս պրագմատիկ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը
հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքիայի ԱԳՆ-ն
հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը քաղաքական որոշում է կայացրել, որը կապված է Գազայի հետ։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին
կոչ է արել վերանայել որոշումը։ Բաքվում իսրայելական կողմի գործողություններն անվանել են «առկա հակասությունների խորացում, որոնք խանգարում են տարածաշրջանում կայուն խաղաղության և համերաշխության հաստատման ջանքերին»: