https://arm.sputniknews.ru/20260702/azhn-ksharunaki-ashkhatanqy-ete-ynddimadirnery-pvokhnakhagahi-teknatsu-charajadren-nakhagits-104097968.html
ԱԺ–ն կշարունակի աշխատանքը, եթե ընդդիմադիրները փոխնախագահի թեկնածու չառաջադրեն. նախագիծ
ԱԺ–ն կշարունակի աշխատանքը, եթե ընդդիմադիրները փոխնախագահի թեկնածու չառաջադրեն. նախագիծ
Sputnik Արմենիա
ՔՊ պատգամավորների խոսքով` եթե նախագիծը հաստատվի, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը կախված չի լինի առանձին քաղաքական ուժի վարքագծից։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T16:37+0400
2026-07-02T16:37+0400
2026-07-02T16:38+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
պաշտոն
արուսյակ մանավազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/24/23402438_0:83:1600:983_1920x0_80_0_0_875140dd0d65ccfa5d8119bb4e78ddea.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն անել, որի համաձայն` եթե ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածու չառաջադրեն, ապա խորհրդարանը չի դադարեցնի աշխատանքը։Նախագծի հիմնական զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հայտարարեց` նախագիծը միտված է Ազգային ժողովի գործունեության հնարավոր ձգձգումները բացառելուն։Պատգամավորը հիշեցրեց, որ գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում մինչև ԱԺ նախագահի տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկման ավարտը խորհրդարանը չի կարող անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Այդ նպատակով օրենքը նախատեսում է ամենօրյա նիստեր, մինչև բոլոր համապատասխան պաշտոնները համալրվեն։«Այս կարգավորումը կարող է հանգեցնել իրավիճակի, երբ առանձին քաղաքական ուժի վարքագծից կախված կլինի Ազգային ժողովի բնականոն աշխատանքը։ Այսինքն` եթե որևէ խմբակցություն թեկնածու չառաջադրի, առաջին նստաշրջանի ընթացքը կարող է անհիմն ձգձգվել»,– նշեց Մանավազյանը։ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կքննարկվի տարբերակ` եթե առաջադրված թեկնածուն ԱԺ–ի կողմից 3 անգամ չի ընտրվում, ապա անցնում են օրակարգի հաջորդ հարցին և այս հարցին վերադառնում են հաջորդ քառօրյայի ընթացքում։Հիշեցնենք, որ դեռևս գործող խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ըստ ՔՊ–ի` պատճառն անհարգելի բացակայություններ էին և պարտականությունները չկատարելը։ Խորհրդարանական ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։«Սենց կարևոր օրինագիծը բերել եք վերջին նիստի՞ն». ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների հարցն է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/24/23402438_90:0:1510:1065_1920x0_80_0_0_12b7a8ea86fbc04d55179174540bbd3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, պաշտոն, արուսյակ մանավազյան
հայաստան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, պաշտոն, արուսյակ մանավազյան
ԱԺ–ն կշարունակի աշխատանքը, եթե ընդդիմադիրները փոխնախագահի թեկնածու չառաջադրեն. նախագիծ
16:37 02.07.2026 (Թարմացված է: 16:38 02.07.2026) ՔՊ պատգամավորների խոսքով` եթե նախագիծը հաստատվի, Ազգային ժողովի բնականոն աշխատանքը կախված չի լինի առանձին քաղաքական ուժի վարքագծից։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն անել, որի համաձայն` եթե ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի կամ մշտական հանձնաժողովի նախագահների թեկնածու չառաջադրեն, ապա խորհրդարանը չի դադարեցնի աշխատանքը։
Նախագծի հիմնական զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հայտարարեց` նախագիծը միտված է Ազգային ժողովի գործունեության հնարավոր ձգձգումները բացառելուն։
«Եթե համապատասխան խմբակցությունն օրենքով սահմանված ժամկետում ԱԺ նախագահի տեղակալի և մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածուների չի առաջարկում, ապա ԱԺ–ն անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը` միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության` հետագայում թեկնածու առաջադրելու իրավունքը»,– ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ գործող կարգավորման համաձայն՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում մինչև ԱԺ նախագահի տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցերի քննարկման ավարտը խորհրդարանը չի կարող անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Այդ նպատակով օրենքը նախատեսում է ամենօրյա նիստեր, մինչև բոլոր համապատասխան պաշտոնները համալրվեն։
«Այս կարգավորումը կարող է հանգեցնել իրավիճակի, երբ առանձին քաղաքական ուժի վարքագծից կախված կլինի Ազգային ժողովի բնականոն աշխատանքը։ Այսինքն` եթե որևէ խմբակցություն թեկնածու չառաջադրի, առաջին նստաշրջանի ընթացքը կարող է անհիմն ձգձգվել»,– նշեց Մանավազյանը։
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կքննարկվի տարբերակ` եթե առաջադրված թեկնածուն ԱԺ–ի կողմից 3 անգամ չի ընտրվում, ապա անցնում են օրակարգի հաջորդ հարցին և այս հարցին վերադառնում են հաջորդ քառօրյայի ընթացքում։
Հիշեցնենք, որ դեռևս գործող խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Ըստ ՔՊ–ի` պատճառն անհարգելի բացակայություններ էին և պարտականությունները չկատարելը։ Խորհրդարանական ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրեց։