https://arm.sputniknews.ru/20260702/azh-nakhagah-alen-simvonjany-hrazharvum-e-patgamavvorakan-mandatic-104078036.html
Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատ չի վերցնի, բայց նեղսրտած չէ
Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատ չի վերցնի, բայց նեղսրտած չէ
Sputnik Արմենիա
Սիմոնյանը նշեց, որ ՀՀ նախագահի պաշտոնն իրեն չի առաջարկվել, նման քննարկում առհասարակ չի էլ եղել։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T12:32+0400
2026-07-02T12:32+0400
2026-07-02T13:12+0400
ալեն սիմոնյան
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_0:0:1187:667_1920x0_80_0_0_0ea462879745cb6e1a90caef5231b247.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատ չի վերցնելու։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա՝ նշելով, որ այդ հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության հետ։ Նշեց, որ նախևառաջ ուզում է մի փոքր հանգստանալ, անձնական կյանքի վրա կենտրոնանալ։ Հիշեցնում է, թե ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահն է, և իրականում կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ, նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Հավելեց, որ Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն է, որը կարող է իրեն փոխարինել։Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել վարչապետի հետ, բայց վստահեցնում է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։Շեշտեց, որ կուսակցության ստեղծողներից է, քաղաքական թիմի մաս է, եթե նոր առաջարկ լինի, կքննարկի։«Եթե, պայմանականորեն, վարչապետն ասի՝ «խնդրում եմ՝ մոտակա մի տարին ոչ մի բանով զբաղվի», ես դա կընդունեմ ի գիտություն, կքննարկեմ և, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կանեմ, որովհետև ես չեմ տարանջատվում ո՛չ իրենից, ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ո՛չ վարչությունից․․․ Ես կայացած քաղաքական գործիչ եմ, բայց ես քաղաքական գործիչ եմ իմ թիմի հետ միասին»,- ասաց նա։Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրեն առաջարկվե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնը, Սիմոնյանը «ոչ կոռեկտ» անվանեց և խնդրեց դադարեցնել նման խոսակցությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_145:0:1034:667_1920x0_80_0_0_3bb178a6cdf7b495abd24748feb44fad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, ազգային ժողովի ընտրություններ
ալեն սիմոնյան, ազգային ժողովի ընտրություններ
Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատ չի վերցնի, բայց նեղսրտած չէ
12:32 02.07.2026 (Թարմացված է: 13:12 02.07.2026) Սիմոնյանը նշեց, որ ՀՀ նախագահի պաշտոնն իրեն չի առաջարկվել, նման քննարկում առհասարակ չի էլ եղել։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատ չի վերցնելու։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա՝ նշելով, որ այդ հարցը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության հետ։
Նշեց, որ նախևառաջ ուզում է մի փոքր հանգստանալ, անձնական կյանքի վրա կենտրոնանալ։
Հիշեցնում է, թե ամենաերկար պաշտոնավարած ԱԺ նախագահն է, և իրականում կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ, նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Հավելեց, որ Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն է, որը կարող է իրեն փոխարինել։
Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել վարչապետի հետ, բայց վստահեցնում է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։
«Չեմ տեսնում ինձ առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- ասաց Սիմոնյանը։
Շեշտեց, որ կուսակցության ստեղծողներից է, քաղաքական թիմի մաս է, եթե նոր առաջարկ լինի, կքննարկի։
«Եթե, պայմանականորեն, վարչապետն ասի՝ «խնդրում եմ՝ մոտակա մի տարին ոչ մի բանով զբաղվի», ես դա կընդունեմ ի գիտություն, կքննարկեմ և, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կանեմ, որովհետև ես չեմ տարանջատվում ո՛չ իրենից, ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ո՛չ վարչությունից․․․ Ես կայացած քաղաքական գործիչ եմ, բայց ես քաղաքական գործիչ եմ իմ թիմի հետ միասին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրեն առաջարկվե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնը, Սիմոնյանը «ոչ կոռեկտ» անվանեց և խնդրեց դադարեցնել նման խոսակցությունները։