00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աշոտ Դանիելյանը որոշել է հրաժարվել Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Դանիելյան
Աշոտ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Դանիելյանը բացատրել է իր որոշման պատճառը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Աշոտ Դանիելյանը երկար մտորումներից, քննարկումներից և խորհրդակցություններից հետո որոշել է հրաժարվել Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Արցախի ԱԺ–ի ֆեյսբուքյան էջում։

«Վերջին ժամանակահատվածում իմ անձի շուրջ ձևավորված կեղծ և արհեստական խոսակցությունները, շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները ևս ազդել են այս որոշման կայացման վրա։ Չեմ ցանկանում, որ իմ անձի դեմ ուղղված նպատակային արշավը որևէ կերպ ստվեր նետի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների և Ազգային ժողովի հեղինակության վրա։ Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաև պետական կառույցը անձնական շահարկումներից և արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է։ Հետևաբար ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,– գրել է Դանիելյանը:

Նա միաժամանակ նշել է, որ այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից և չի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։
Հիշեցնենք` Աշոտ Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահ էր ընտրվել 2025 թվականի մայիսին։
Լրահոս
0