00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է մահացել, 3–ը` վիրավորվել

© Photo : Губернатор Белгорода Вячеслав ГладковՈւկրաինական զինուժի հարձակման հետևանքները. արխիվային լուսանկար
Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքները. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Մարզային օպերատիվ շտաբը ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքների մասին տվյալներ է ներկայացրել:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ուրազովո ավանում Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է մահացել, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է մարզային օպերատիվ շտաբը:
«Վալույսկի օկրուգի Ուրազովո ավանում անօդաչու սարքը հարվածել է ավտոմեքենային։ Ստացված վնասվածքներից տեղում տղամարդ է մահացել»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բժիշկները երեք տուժածի տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտաբի տվյալներով՝ ավերածություններ են գրանցվել նաև Նովայա Տավոլժանկա, Արխանգելսկոյե գյուղերում, Շեբեկինո և Գրայվորոն քաղաքներում, Օկտյաբրսկի, Կրասնայա Յարուգա, Տոմարովկա ավաններում և Վյազովսկոյե բնակավայրում:
Անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով այրվել և վնասվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, հատուկ տեխնիկա, երկու առանձնատների պատուհաններ, ցանկապատեր և տանիքներ, ինչպես նաև մի խանութի ճակատային մասը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0