https://arm.sputniknews.ru/20260701/trippy-eatm-kargavvorumnervov-e-linelu-hh-pvokhartgvortsnakharar-104042613.html
TRIPP–ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ՀՀ փոխարտգործնախարար
TRIPP–ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ՀՀ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
ԱԳ փոխնախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ TRIPP նախագծի հետ կապված որևէ հարց այս փուլում չկա։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T13:38+0400
2026-07-01T13:38+0400
2026-07-01T13:40+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
մնացական սաֆարյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104041394_1:0:2301:1294_1920x0_80_0_0_68f572c6b843c7652c552665f28d888c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի տարածքով իրականացվող TRIPP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 29-ին հայտարարել էր, որ TRIPP նախագծի իրականացումը Ռուսաստանի մասնակցությունից միայն կշահեր։ «Թրամփի ուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ծառայություն են իրականացնում: Գալուզինը նշել էր, որ հաշվի առնելով այդ ամենը` Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի կարծիքը պետք է հաշվի առնել։Հարցին` կարող են արդյոք Ռուսաստանի հետ աշխատանքում խնդիրներ առաջանալ, Սաֆարյանը պատասխանեց` այս փուլում որևէ հարց չկա։Նա նշեց, որ Հայաստանը ռուսական կողմի հետ TRIPP–ի վերաբերյալ քննարկում չի անում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104041394_479:0:2204:1294_1920x0_80_0_0_6c082383338f5e58afb29534226b1b4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թրամփի ուղի (tripp), մնացական սաֆարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, թրամփի ուղի (tripp), մնացական սաֆարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
TRIPP–ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ՀՀ փոխարտգործնախարար
13:38 01.07.2026 (Թարմացված է: 13:40 01.07.2026) ԱԳ փոխնախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ TRIPP նախագծի հետ կապված որևէ հարց այս փուլում չկա։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի տարածքով իրականացվող TRIPP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 29-ին
հայտարարել էր, որ TRIPP նախագծի իրականացումը Ռուսաստանի մասնակցությունից միայն կշահեր։ «Թրամփի ուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ծառայություն են իրականացնում: Գալուզինը նշել էր, որ հաշվի առնելով այդ ամենը` Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի կարծիքը պետք է հաշվի առնել։
«TRIPP նախագիծն իրականացման փուլում է։ Այս պահին ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է, և TRIPP–ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,– ասաց Սաֆարյանը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ–ի համատեղ աշխատանքին առնչվող հարցին։
Հարցին` կարող են արդյոք Ռուսաստանի հետ աշխատանքում խնդիրներ առաջանալ, Սաֆարյանը պատասխանեց` այս փուլում որևէ հարց չկա։
Նա նշեց, որ Հայաստանը ռուսական կողմի հետ TRIPP–ի վերաբերյալ քննարկում չի անում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։