https://arm.sputniknews.ru/20260701/trampy-mtadir-che-krkin-zvorq-ugharkel-iran-ete-anhrazhesht-chlini-amn-pvokhnakhagah-104065549.html
Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե անհրաժեշտ չլինի. ԱՄՆ փոխնախագահ
Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե անհրաժեշտ չլինի. ԱՄՆ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Միևնույն ժամանակ, նա չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարսավորությունը։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T22:13+0400
2026-07-01T22:13+0400
2026-07-01T22:23+0400
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:3072:1728_1920x0_80_0_0_994eba904126c266e5541d9352ca8bae.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։Միևնույն ժամանակ նա դրական է բնութագրել ԱՄՆ–ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունների ընթացքը՝ առանց որևէ կանխատեսում անելու։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում չէր հաստատել Իրանի դեմ գործողությունները վերսկսելու իր մտադրությունը՝ նշելով, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի գործերը լավ են ընթանում։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887452_0:0:2732:2048_1920x0_80_0_0_4a0d03abfedacb62cee9370e20a33d58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե անհրաժեշտ չլինի. ԱՄՆ փոխնախագահ
22:13 01.07.2026 (Թարմացված է: 22:23 01.07.2026) Միևնույն ժամանակ, նա չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարսավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Չեմ կարող ոչինչ խոստանալ, քանի որ, իհարկե, դա կախված է նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն ի վերջո իրանցիները։ Մի բանում եմ վստահ եմ` նախագահը մեր զորքը հետ չի ուղարկի, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, եթե հստակ սահմանված նպատակ չլինի», – Վիրջինիա Բիչից (Վիրջինիա նահանգ) մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Վենսը։
Միևնույն ժամանակ նա դրական է բնութագրել ԱՄՆ–ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունների ընթացքը՝ առանց որևէ կանխատեսում անելու։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում չէր հաստատել Իրանի դեմ գործողությունները վերսկսելու իր մտադրությունը՝ նշելով, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի գործերը լավ են ընթանում։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: