00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռոսգվարդիայի սակրավոր է զոհվել Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ի վնասազերծման ժամանակ

© POOL / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Խինշտեյն
Ալեքսանդր Խինշտեյն - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
ՌԴ Կուրսկի մարզի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Ռոսգվարդիայի սակրավոր է զոհվել ՌԴ Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի մարտական մասի վնասազերծման ժամանակ։ Այս մասին հայտնել է մարզպես Ալեքսանդր Խինշտեյնը։
«Թշնամին հարձակվել է Ռիլսկ քաղաքի վրա։ Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Ուկրաինայի ԶՈւ-ն պայթուցիկ սարքեր է նետել քաղաքի երկու հրապարակներում։ Մարտական մասը վնասազերծելու փորձի ժամանակ զոհվել է Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատի սակրավորը։ Անկեղծ ցավակցություններս ընտանիքին»,-իր Telegram-ալիքում գրել է Խինշտեյնը։
Նա հավելել է, որ նաև ոստիկանության աշխատակից է վիրավորվել։
«Այս պահին իրավիճակը լարված է։ Թշնամին շարունակում է իր հարձակումները։ Հայտարարվել է ԱԹՍ-ների հարձակման վտանգ։ Ես բոլոր բնակիչներին կոչ եմ անում լինել ծայրահեղ զգույշ։ Մի՛ մոտեցեք և ձեռքով մի՛ վերցրեք ոչ մի կասկածելի առարկա։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք անվտանգության միջոցները»,-նշել է մարզպետը։
Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0