00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ն ուզում է ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ դրոշներ տեղադրել. նախագիծ են ներկայացրել

© Sputnik / Aram NersesyanՀՀ դրոշը Երասխում
ՀՀ դրոշը Երասխում - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Նախագծի հեղինակները կարծում են, թե նման քայլը թույլ կտա բարձրացնել քաղաքացիների ազգային ինքնագիտակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է Հայաստանի դրոշը տեղադրել երկրի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ: Այս մասին ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Նա ներկայացնում էր «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հարցը շրջանառության մեջ են դրել Ալխաս Ղազարյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա արվում է ազգային ինքնագիտակցության բարձրացման, միասնական պետական միջավայրի ստեղծման հիմունքներով։ Դրանից ելնելով առաջարկվում է ՀՀ համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ` վարչական շրջաններում, տեղադրված լինի ՀՀ դրոշը։ Առաջարկվում է սրա վերաբերյալ սահմանել մեկ միասնական կարգ»,– ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` այս համոզմանն են եկել քարոզարշավի ժամանակ` լինելով ՀՀ տարբեր համայնքներում։ Պատգամավորը նշեց, որ դրոշի գույների վերաբերյալ ինդեքսավորված կարգ այս պահին չկա, կոդավորված չեն գույները, հետագայում դրա վերաբերյալ ևս որոշում կունենան։
Ղազարյանը նշեց, որ «Դրոշի մասին» գործող օրենքը Հայաստանի բնակավայրերում դրոշի տեղադրման վերաբերյալ որևէ կարգավորում չի ենթադրում:
Նախագիծը հանձնաժողովում հավանության արժանացավ։
Լրահոս
0