https://arm.sputniknews.ru/20260701/peterburgi-navahangstum-500-kg-kvokain-en-gtel-tmranjuty-taqcvats-e-eghel-dzkneri-mej-104040589.html
Պետերբուրգի նավահանգստում 500 կգ կոկաին են գտել. թմրանյութը թաքցված է եղել ձկների մեջ
Պետերբուրգի նավահանգստում 500 կգ կոկաին են գտել. թմրանյութը թաքցված է եղել ձկների մեջ
Sputnik Արմենիա
Քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի փաստով։ Կալանավորված կա։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T13:23+0400
2026-07-01T13:23+0400
2026-07-01T13:24+0400
ռուսաստան
ձուկ
թմրանյութ
թմրամիջոցներ
սանկտ պետերբուրգ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104034843_0:0:1024:576_1920x0_80_0_0_09e3318562cea13b1aca1a5e80e7fc8b.jpg
Անվտանգության ուժերը Սանկտ Պետերբուրգի նավահանգստում թունա ձկով բեռնված կոնտեյներում 500 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։Գերատեսչությունում նշել են, որ թմրանյութը հայտնաբերվել է «Պետրոլեսպորտ» ընկերության կոնտեյներային տերմինալի տարածքում՝ Էկվադորից եկած բեռնատար կոնտեյների մեջ։ Խմբաքանակը թաքցված է եղել օրինական ճանապարհով ներմուծվող սառեցված, չմաքրած թունա ձկների մեջ։Ձերբակալվածի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են թվային կրիչներ՝ կրիպտոարժութային դրամապանակներով, որոնցում եղել են 613 հազար ԱՄՆ դոլարին համարժեք էլեկտրոնային վճարային միջոցներ, 13 պրեմիում դասի ժամացույց՝ ավելի քան 1.3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, և 5 էլիտար ավտոմեքենա՝ առնվազն 130 միլիոն ռուբլի գնահատված արժեքով։Հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի փաստով։ Մաքսանենգության մեջ ներգրավված քաղաքացին կալանավորված է։Կիևը մեծացնում է Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելների հետ գործակցությունը. ՌԴ ԱՀԾ
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104034843_143:0:911:576_1920x0_80_0_0_72204dd8bc95e58689d17c892ab4396f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ձուկ, թմրանյութ, թմրամիջոցներ, սանկտ պետերբուրգ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ձուկ, թմրանյութ, թմրամիջոցներ, սանկտ պետերբուրգ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութ, տեսանյութեր, видео
Պետերբուրգի նավահանգստում 500 կգ կոկաին են գտել. թմրանյութը թաքցված է եղել ձկների մեջ
13:23 01.07.2026 (Թարմացված է: 13:24 01.07.2026) Քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի փաստով։ Կալանավորված կա։
Անվտանգության ուժերը Սանկտ Պետերբուրգի նավահանգստում թունա ձկով բեռնված կոնտեյներում 500 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Ռուսաստանի քաղաքացու հակաիրավական գործունեությունը, որը ներգրավված է եղել ծովային բեռնափոխադրումների միջոցով Լատինական Ամերիկայից առանձնապես խոշոր չափերի կոկաինի մատակարարման միջազգային մաքսանենգության ուղու կազմակերպման մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ թմրանյութը հայտնաբերվել է «Պետրոլեսպորտ» ընկերության կոնտեյներային տերմինալի տարածքում՝ Էկվադորից եկած բեռնատար կոնտեյների մեջ։ Խմբաքանակը թաքցված է եղել օրինական ճանապարհով ներմուծվող սառեցված, չմաքրած թունա ձկների մեջ։
Ձերբակալվածի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են թվային կրիչներ՝ կրիպտոարժութային դրամապանակներով, որոնցում եղել են 613 հազար ԱՄՆ դոլարին համարժեք էլեկտրոնային վճարային միջոցներ, 13 պրեմիում դասի ժամացույց՝ ավելի քան 1.3 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, և 5 էլիտար ավտոմեքենա՝ առնվազն 130 միլիոն ռուբլի գնահատված արժեքով։
Հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փորձի փաստով։ Մաքսանենգության մեջ ներգրավված քաղաքացին կալանավորված է։