00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պենզայի 2 ձեռնարկության վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան տուժածներ

© Sputnik / Наталья СеливерстоваՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Ստեղծվել է շտաբ հետևանքները սեղմ ժամկետներում վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Պենզա քաղաքի ուղղությամբ ուկրաինական դրոնների առավոտյան հարձակմամբ թիրախավորվել է 2 ձեռնարկություն, վիրավորվել է 2 աշխատակից: Այս մասին հայտնել է Պենզայի մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի վրա խոցված անօդաչուի բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գծերը և բնակելի շենքեր: Քաղաքապետ Օլեգ Դենիսովը հստակեցրել է, որ որոշվել է Պենզայի տուժած բնակարանների վերականգնման համար բնակիչներին օգնություն ցուցաբերելու կարգը:
«Ցավոք, ձեռնարկություններից մեկում երկու մարդ է վիրավորվել։ Կնոջը բուժօգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով, նա արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից։ Տղամարդը բեկորային լուրջ վնասվածքներ է ստացել, շտապ վիրահատվել է, այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», - ասել է Մելնիչենկոն։
Մարզպետը հստակեցրել է, որ պայթյունի ալիքից կոտրվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։
Տեղի ԶԼՄ-ները փոխանցում են, որ հարձակման ենթարկված օբյեկտներից մեկը «Մայակ» գործարանն է, որը մասնագիտացած է ռադիոէլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, իսկ մյուսը Պենզայի էլեկտրոնային մեխանիկական սարքերի գիտահետազոտական ինստիտուտն է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0