00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պարտադիր կրկնակի զննություն. ՔՊ–ականը բանակից ազատվածներին վերաբերող նախագիծ ներկայացրեց

© SputnikՎահագն Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանը պնդում է, որ նախկինում զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձանց բուժզննություն անձանց հետազոտությունները մի քանի օր են պահպանվել, այժմ նման բազա ընդհանրապես չկա։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձանց կպարտավորեցնեն հավելյալ հետազոտություն անցնել կամ նմուշներ հանձնել, եթե կասկածներ առաջանան նրանց տրված փաստաթղթերի իսկության վերաբերյալ։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը, որը հավանության արժանացավ։
«Պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով ազատումների և տարկետումների վերլուծություններ են արվել, պարզվել է, որ գրեթե բոլոր զորակոչերի ժամանակ բացահայտվող ազատումների և տարկետումների որոշակի մասը կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա է իրականացված։ Հարուցվում են քրեական վարույթներ, ու դրանց ընթացքում նշանակվում են կրկնակի հետազոտություններ, բայց քաղաքացիները հրաժարվում են դրանցից։ Այս պահին իրավական համակարգը որևէ գործիք չունի, որպեսզի նրանց հարկադրի հետազոտություն անցնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն լուծել առկա խնդիրը»,– ասաց Ալեքսանյանը:
Նա ընդգծեց` սա անբնական և աննորմալ վիճակ է։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ ոչ միայն խնդիրը հավելյալ հետազոտություն անցնելուց հրաժարվելն է, այլև կան բազմաթիվ հիվանդանոցներ, որտեղ նախկինում անցած, օրինակ, ՄՌՏ հետազոտությունները չեն պահպանվում։ Ըստ Քոչարյանի` այդ արդյունքները չեն պահպանվել, որպեսզի կեղծիքներն ի հայտ չգան։
Նախագծի համաձայն` պատասխանատվություն է սահմանվում քաղաքացիների կողմից քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտության կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաև հետազոտման նպատակով նմուշ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար։ Ամրագրվում է նաև միջդատական վարույթի կամ դատական վարույթի ընթացքում քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատվելու պայմանները։
ՔՊ–ական պատգամավորի խոսքով` առաջարկվող օրենսդրական լուծումը կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատական տալ նախկինում այդպիսի կեղծ հիմքերով զինվորական ծառայություն չանցած անձանց գործողություններին։
Հիշեցնենք` ՀՀ–ում պարտադիր զինվորական կամ վարժական հավաքից խուսափելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, առավել խիստ պատժաչափ է գործում հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ այլ խաբեության ճանապարհով խուսափելու համար (4-8 տարվա ազատազրկում):
Լրահոս
0