https://arm.sputniknews.ru/20260701/nshanakumner-hh-zinvats-uzherum-pashtvon-e-stacel-naev-artsrun-hvovhannisjany-104056354.html
Նշանակումներ ՀՀ զինված ուժերում. պաշտոն է ստացել նաև Արծրուն Հովհաննիսյանը
Նշանակումներ ՀՀ զինված ուժերում. պաշտոն է ստացել նաև Արծրուն Հովհաննիսյանը
Sputnik Արմենիա
Նախագահի հրամանագրերն արդեն ուժի մեջ են մտել։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T18:04+0400
2026-07-01T18:04+0400
2026-07-01T20:48+0400
զինված ուժեր
նշանակում
հրամանատար
արծրուն հովհաննիսյան
հատուկ բանակային կորպուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1d/26272671_0:0:1600:901_1920x0_80_0_0_1382d176bbb1c1f8b8eebef03f033888.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ Զինված ուժերում բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումներ ու փոխատեղումներ են եղել, տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից։Եվ այսպես՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ու նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ փոխարինելով Արմեն Գյոզալյանին։Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ փոխարինելով Ալբերտ Բաղդադյանին:Լևոն Դավիդյանն ազատվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից, Համլետ Լևոնյանը՝ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։Ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի անաչառությունը, եթե կազմում Արծրուն Հովհաննիսյանն է. ՎանեցյանՆշենք, որ 2023 թվականի սեպտեմբերից Արծրուն Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի (ՀՇԻ) պետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1d/26272671_0:0:1420:1065_1920x0_80_0_0_7a74befb6aaebff1f107a047952b51f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինված ուժեր, նշանակում, հրամանատար, արծրուն հովհաննիսյան, հատուկ բանակային կորպուս
զինված ուժեր, նշանակում, հրամանատար, արծրուն հովհաննիսյան, հատուկ բանակային կորպուս
Նշանակումներ ՀՀ զինված ուժերում. պաշտոն է ստացել նաև Արծրուն Հովհաննիսյանը
18:04 01.07.2026 (Թարմացված է: 20:48 01.07.2026) Նախագահի հրամանագրերն արդեն ուժի մեջ են մտել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ Զինված ուժերում բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումներ ու փոխատեղումներ են եղել, տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից։
Եվ այսպես՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ու նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ փոխարինելով Արմեն Գյոզալյանին։
Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ փոխարինելով Ալբերտ Բաղդադյանին:
Լևոն Դավիդյանն ազատվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնից, Համլետ Լևոնյանը՝ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերից Արծրուն Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի (ՀՇԻ) պետ։