00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանն ու ԱՄՆ–ն միջնորդավորված բանակցություններ են անցկացնում Դոհայում. ԶԼՄ

© AP Photo / Hassan AmmarԴոհա
Դոհա - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Գործակալության աղբյուրը հայտնել է, թե ովքեր են մասնակցում բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեխնիկական բանակցություններ են անցկացնում Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ հանդիպումներին մասնակցում են գլխավոր բանակցողներն ու մասնագետների խմբերը։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0