https://arm.sputniknews.ru/20260701/hulisi-2i-erekvojan-erkri-vra-uzhgin-magnisakan-pvotvorik-e-spasvum-104033580.html
Հուլիսի 2–ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում
Հուլիսի 2–ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում
Sputnik Արմենիա
Ըստ մոդելավորման՝ բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T10:49+0400
2026-07-01T10:49+0400
2026-07-01T10:50+0400
արև
երկիր մոլորակ
մագնիսական փոթորիկ
տիեզերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100618242_0:100:1920:1180_1920x0_80_0_0_1bff545f3075ed25265e7ac324f0faf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Նախորդ գիշեր Արեգակի վրա տեղի ունեցած բարձրագույն X դասի բռնկումը Երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջացնի, ամենայն հավանականությամբ՝ ուժգին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։Բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։«Սպասվող փոթորիկն ամենաուժգինը կլինի ընթացիկ տարվա մարտից ի վեր»,-նշել են գիտնականները։Հունիսի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:50-ին X1.1 դասի բռնկում է տեղի ունեցել: Այն գրանցվել է 4475 տիրույթում: Միաժամանակ այս պահին Արեգակի վրա գործում է տարվա ամենամեծ՝ 4478 տիրույթը, որը դեռևս նման հզոր իրադարձություններ չի առաջացրել:Թռչունն Արեգակի վրա և հազարավոր ծաղկող աստղերի փունջ. 2025 թվականի տիեզերական լուսանկարներ
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100618242_107:0:1814:1280_1920x0_80_0_0_c277dc6ded51cec119c58d23dc578c22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արև, երկիր մոլորակ, մագնիսական փոթորիկ, տիեզերք
արև, երկիր մոլորակ, մագնիսական փոթորիկ, տիեզերք
Հուլիսի 2–ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում
10:49 01.07.2026 (Թարմացված է: 10:50 01.07.2026) Ըստ մոդելավորման՝ բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Նախորդ գիշեր Արեգակի վրա տեղի ունեցած բարձրագույն X դասի բռնկումը Երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջացնի, ամենայն հավանականությամբ՝ ուժգին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Բարձրագույն մակարդակի փոթորիկներ և ռադիացիոն տատանումներ այս դեպքում չեն սպասվում, և նույնիսկ նախորդ մակարդակի (G4) հազիվ թե հասնի, սակայն G3 կարգի (ուժեղ) իրադարձությունները, ըստ ամենայնի, անխուսափելի են»,- ասված է լաբորատորիայի հաղորդագրության մեջ։
Բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Սպասվող փոթորիկն ամենաուժգինը կլինի ընթացիկ տարվա մարտից ի վեր»,-նշել են գիտնականները։
Հունիսի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:50-ին X1.1 դասի բռնկում է տեղի ունեցել: Այն գրանցվել է 4475 տիրույթում: Միաժամանակ այս պահին Արեգակի վրա գործում է տարվա ամենամեծ՝ 4478 տիրույթը, որը դեռևս նման հզոր իրադարձություններ չի առաջացրել: