00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ

© AP Photo / Antonio CalanniՀենրիխ Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Հանրահայտ հայ ֆուտբոլիստի աշխատավարձը նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի խաղալ Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերում» մինչև 2027 թվականի հունիսի 30-ը. ակումբը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը։ Այս մասին տեղականում ենք ակումբի պաշտանական կայքէջից։
Ավելի վաղ գրել էիք, որ նոր պայմանագրով 37-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի։

Մարզական լրագրող, տրանսֆերային շուկայի փորձագետ Նիկոլո Սկիրան հայտնել է, որ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կլինի 2 միլիոն եվրո` գումարած հավելավճարները։ Ավարտված 2025-26 թթ. մրցաշրջանում ֆուտբոլիստի աշխատավարձը 3 մլն եվրո էր։

Չորս մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի երկու չեմպիոնություն (Scudetto), Իտալիայի երկու գավաթ (Coppa Italia) և Իտալիայի երկու Սուպերգավաթ (Supercoppa Italiana)։
Կիսապաշտպանն «Ինտերի» կազմում է 2022 թվականից. 187 հանդիպումներում նա դարձել է 12 գոլի հեղինակ և կատարել 21 գոլային փոխանցում։
Մխիթարյանը ՀՀ հավաքականից հեռացավ 2022 թվականի մարտին։
Լրահոս
0