https://arm.sputniknews.ru/20260701/hajkakan-spjurqy-zrkvum-e-ir-iravunqneri-mi-masic-zakharvova-104058943.html
Հայկական սփյուռքը զրկվում է իր իրավունքների մի մասից. Զախարովա
Հայկական սփյուռքը զրկվում է իր իրավունքների մի մասից. Զախարովա
Sputnik Արմենիա
ԱԺ–ն այսօր քննարկում էր փոփոխությունները, որոնցով սահմանափակվում է երկրի քաղաքացիների ընտրական իրավունքը։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T18:39+0400
2026-07-01T18:39+0400
2026-07-01T18:39+0400
մարիա զախարովա
սփյուռք
սփյուռքահայ
հայաստան
ընտրական օրենսգիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104055710_0:0:1920:1080_1920x0_80_0_0_29e84056d0115a9385cbf04d672826a6.jpg
Հայկական սփյուռքը փաստորեն մեկուսացված կմնա իր երկրի և իր ժողովրդի հասարակա-քաղաքական կյանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքում բնակության պահանջի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները։Նա ընդգծել է, որ փոփոխությունների լիարժեք իրավական վերլուծությունը պետք է թողնել փորձագետներին, թեև որոշ հայ մասնագետներ արդեն իսկ այդ «պատումներում» հակասություններ են տեսնում ՀՀ–ում գործող Սահմանադրության հետ։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաշվի առնելով Հայաստանում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը, հիշել է Մոլդովայում 2025 թվականին կայացած ընտրարշավը։ Զախարովան հիշեցրել է, որ Մայա Սանդուն նպատակաուղղված անում էր ամեն բան, որպեսզի Ռուսաստանում գտնվող հայրենակիցները չկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը։«Հատկանշական է նաև այն, թե ինչպես է օրինագիծը ներկայացվում մարդկանց, ինչպես է այն բացատրվում լայն հանրությանը և ինչպես է այդ ամենը տարածվում տեղեկատվական միջավայրում։ Մի շարք կառավարամետ լրատվամիջոցներ փոփոխությունները ներկայացրել են որպես Կրեմլի կողմից առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքարի միջոց, որը, իբր, փորձում էր գործի դնել Ռուսաստանում հայկական սփյուռքի ռեսուրսները խորհրդարանական ընտրությունների համատեքստում», – ասել է նա։Դիվանագետն ընդգծել է, որ այս առասպելը պարզապես հերքում են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված թվերը, որոնց համաձայն՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին երկիր ավելի շատ քաղաքացիներ են մուտք գործել, քան այս տարվա նույն ժամանակահատվածում։Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համաձայն, որը պատրաստել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, համապետական ընտրություններում և հանրաքվեներում քվեարկելու իրավունք կտրվի ոչ միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու դեպքում, այլև բնակության պահանջը բավարարողներին։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով, սա պետք է հաստատի քաղաքացու իրական կապը պետության հետ՝ տնտեսական (օրինակ՝ հարկեր վճարելու միջոցով), սոցիալական և սոցիալ-քաղաքական: Բացառություն է առաջարկվում անել այն պետական ծառայողների համար, ովքեր գտնվում են արտերկրում իրենց ծառայողական պարտականությունների կատարման պատճառով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104055710_222:0:1662:1080_1920x0_80_0_0_c3b808affca22b527ae43f1667097efa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, սփյուռք, սփյուռքահայ, հայաստան, ընտրական օրենսգիրք, видео
մարիա զախարովա, սփյուռք, սփյուռքահայ, հայաստան, ընտրական օրենսգիրք, видео
Հայկական սփյուռքը զրկվում է իր իրավունքների մի մասից. Զախարովա
ԱԺ–ն այսօր քննարկում էր փոփոխությունները, որոնցով սահմանափակվում է երկրի քաղաքացիների ընտրական իրավունքը։
Հայկական սփյուռքը փաստորեն մեկուսացված կմնա իր երկրի և իր ժողովրդի հասարակա-քաղաքական կյանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքում բնակության պահանջի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները։
Նա ընդգծել է, որ փոփոխությունների լիարժեք իրավական վերլուծությունը պետք է թողնել փորձագետներին, թեև որոշ հայ մասնագետներ արդեն իսկ այդ «պատումներում» հակասություններ են տեսնում ՀՀ–ում գործող Սահմանադրության հետ։
«Բայց հարցն այլ է։ Որպես կանոն, օրենքները սովորաբար կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները։ Իսկ այստեղ, կարծես, հակառակն է. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելու իրավունքից», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաշվի առնելով Հայաստանում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը, հիշել է Մոլդովայում 2025 թվականին կայացած ընտրարշավը։ Զախարովան հիշեցրել է, որ Մայա Սանդուն նպատակաուղղված անում էր ամեն բան, որպեսզի Ռուսաստանում գտնվող հայրենակիցները չկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը։
«Հատկանշական է նաև այն, թե ինչպես է օրինագիծը ներկայացվում մարդկանց, ինչպես է այն բացատրվում լայն հանրությանը և ինչպես է այդ ամենը տարածվում տեղեկատվական միջավայրում։ Մի շարք կառավարամետ լրատվամիջոցներ փոփոխությունները ներկայացրել են որպես Կրեմլի կողմից առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքարի միջոց, որը, իբր, փորձում էր գործի դնել Ռուսաստանում հայկական սփյուռքի ռեսուրսները խորհրդարանական ընտրությունների համատեքստում», – ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ այս առասպելը պարզապես հերքում են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված թվերը, որոնց համաձայն՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին երկիր ավելի շատ քաղաքացիներ են մուտք գործել, քան այս տարվա նույն ժամանակահատվածում։
«Այսպիսով, ո՞վ է, ի վերջո, անազնիվ», - եզրափակել է նա։
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համաձայն, որը պատրաստել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, համապետական ընտրություններում և հանրաքվեներում քվեարկելու իրավունք կտրվի ոչ միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու դեպքում, այլև բնակության պահանջը բավարարողներին։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով, սա պետք է հաստատի քաղաքացու իրական կապը պետության հետ՝ տնտեսական (օրինակ՝ հարկեր վճարելու միջոցով), սոցիալական և սոցիալ-քաղաքական: Բացառություն է առաջարկվում անել այն պետական ծառայողների համար, ովքեր գտնվում են արտերկրում իրենց ծառայողական պարտականությունների կատարման պատճառով: