Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում
12:50 01.07.2026 (Թարմացված է: 13:12 01.07.2026)

Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների բողոքի ակցիան
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կառավարությունը նախաձեռնում է քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծում, որը պարարտ հող է լինելու հետագայում կիբեռհանցագործությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։

Մհեր Կարագյոզյանը
© Sputnik
«Մենք հերթական անգամ այստեղ ենք և համառորեն շարունակելու ենք գալ, քանի դեռ ներդրումային խարդախությունից տուժած քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվել։ Պետությունը դեռևս չի ստեղծել գործուն մեխանիզմներ, հետևաբար մենք պահանջում ենք ստեղծել թիրախային ֆոնդ, որը կապահովի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում և երկրորդ` պետությունը դեռևս կիբեռհանցագործությունների և ներդրումային խարդախությունների հետևանքները չկանխարգելած կառավարությունը նախաձեռնում է քաղաքացիների հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան, որը պարարտ հող է լինելու հետագայում կիբեռհանցագործությունների համար»,– լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։

Միհրան Դանիելյանը
© Sputnik
Տուժած քաղաքացիներից մեկը` Միհրան Դանիելյանը, ներկայացրեց, որ ինքը կորցրել է 12.000 դոլար գումար, որը ներդրել է HelloBit ֆինանսական ներդրումային հարթակում։
«HelloBit ֆինանսական ներդրումային հարթակը գործել է Հայաստանում 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի նոյեմբեր։ Փաստորեն, 1 տարուց ավելի այդ հարթակը ՀՀ-ում ունեցել է բազմաթիվ գրասենյակներ, բուկլետներ է տպագրել, բաժանել քաղաքացիներին, իրենց լոգոները եղել են բազմաթիվ ավտոմեքենաների, խանութների, վարսավիրանոցների, բենզալցակայանների վրա, այսինքն` եղել է գովազդ 24-ժամյա ռեժիմով։ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Պարոն Սիմոնյանին, արդյոք սա ազգային անվտանգության խնդիր չէ սա։ Ամիսներ շարունակ ո՞ր կողմ եք նայել, չե՞ք տեսել այդ ամենը։ Հուսով եմ, որ պարոն Սիմոնյանը կարձագանքի ինձ»,–ասաց նա։
Ցուցարարների խոսքով` պետությունը վերահսկողություն չի սահմանել, այդ պատճառով էլ հանցագործություններ են կայացել։ Նրանք վստահ են, որ ֆինանսական փոխհատուցումը պետության պարտավորությունն է, ոչ թե բարեգործություն։

Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների բողոքի ակցիան
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։
Վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։