https://arm.sputniknews.ru/20260701/arevmutqy-pvordzum-e-qaghaqakan-shaheric-elnelvov-manipulacnel-kkhmk-ashkhatanqy--lavrvov-104047730.html
Արևմուտքը փորձում է քաղաքական շահերից ելնելով մանիպուլացնել ԿԽՄԿ աշխատանքը ․ Լավրով
Արևմուտքը փորձում է քաղաքական շահերից ելնելով մանիպուլացնել ԿԽՄԿ աշխատանքը ․ Լավրով
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ Մոսկվան կողմ է ԿԽՄԿ-ի ամրապնդմանը անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա և մտադիր է ցանկացած պայմաններում կատարել միջազգային... 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T14:59+0400
2026-07-01T14:59+0400
2026-07-01T14:59+0400
սերգեյ լավրով
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104044267_0:0:1280:720_1920x0_80_0_0_7ff266ddd6d4dd4fa03ad624c0e53d42.jpg
Արևմուտքը ձգտում է սեփական քաղաքական շահերից ելնելով մանիպուլացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։Նախարարի խոսքով՝ մանիպուլյացիաների այս փորձերն առավել ակնառու են դրսևորվում Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ, որտեղ արևմտյան երկրներն ամեն կերպ ձգտում են արդարացնել Կիևի ռեժիմը, որն ամեն օր միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարում։Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը կողմ է ԿԽՄԿ-ի ամրապնդմանը անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա և մտադիր է ցանկացած պայմաններում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։Նշվում է, որ Միրյանա Սպոլյարիչը հանդիպումներ կունենա նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, մարդու իրավունքների լիազոր Յանա Լանտրատովայի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի հետ։ Նրանք կքննարկեն Կարմիր խաչի հետ մարդասիրական հարցերով փոխգործակցության կոնկրետ հարցեր, այդ թվում՝ գերիների վիճակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Запад старается манипулировать работой Международного комитета Красного Креста в своих политических интересах, чтобы обелить киевский режим, заявил Сергей Лавров
Sputnik Արմենիա
Запад старается манипулировать работой Международного комитета Красного Креста в своих политических интересах, чтобы обелить киевский режим, заявил Сергей Лавров
2026-07-01T14:59+0400
true
PT0M56S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104044267_215:0:1175:720_1920x0_80_0_0_b050a70c1a8355873e0aa25258ddbdf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, կարմիր խաչ, видео
սերգեյ լավրով, կարմիր խաչ, видео
Արևմուտքը փորձում է քաղաքական շահերից ելնելով մանիպուլացնել ԿԽՄԿ աշխատանքը ․ Լավրով
Նախարարի խոսքով՝ Մոսկվան կողմ է ԿԽՄԿ-ի ամրապնդմանը անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա և մտադիր է ցանկացած պայմաններում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։
Արևմուտքը ձգտում է սեփական քաղաքական շահերից ելնելով մանիպուլացնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս խնդիրը ներկա պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով, որ մեր արևմտյան գործընկերները, ցավոք, չեն ուզում հարգանքով վերաբերվել այն հիմքերին, որոնց հենվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և, պարզ ասած, ցանկանում են մանիպուլացնել դրա գործունեությունը սեփական քաղաքական, շահադիտական նպատակներից ելնելով»,-ասել է Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ մանիպուլյացիաների այս փորձերն առավել ակնառու են դրսևորվում Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ, որտեղ արևմտյան երկրներն ամեն կերպ ձգտում են արդարացնել Կիևի ռեժիմը, որն ամեն օր միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարում։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը կողմ է ԿԽՄԿ-ի ամրապնդմանը անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա և մտադիր է ցանկացած պայմաններում կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։
«Ակնկալում ենք, որ դուք համանման կոչերով կդիմեք նաև ձեր մյուս գործընկերներին»,-ասել է Լավրովը։
Նշվում է, որ Միրյանա Սպոլյարիչը հանդիպումներ կունենա նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, մարդու իրավունքների լիազոր Յանա Լանտրատովայի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի հետ։ Նրանք կքննարկեն Կարմիր խաչի հետ մարդասիրական հարցերով փոխգործակցության կոնկրետ հարցեր, այդ թվում՝ գերիների վիճակը։