https://arm.sputniknews.ru/20260701/amnn-kentrvonakan-afrikaji-hanrapetutjun-e-artaqsel-hh-qaghaqacu-104060256.html
ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու
ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել արտաքսման փաստը։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T19:27+0400
2026-07-01T19:27+0400
2026-07-01T19:27+0400
հեղինակներ
դավիթ գալստյան
արտաքսում
աֆրիկա
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91432241_0:18:1600:918_1920x0_80_0_0_91ee8b95f9cdb634094b9e0b729bc8a8.jpg
ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել Sputnik Արմենիայի` այս թեմայով հարցմանը։Բանն այն է, որ ԱՄՆ իշխանությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 3–րդ երկրի մոտ 20 քաղաքացիների։ Դատարանի որոշումների պատճառով նրանց թույլ չեն տվել ուղարկել իրենց հայրենիք, սակայն ԱՄՆ իշխանությունները ելք են գտել սահմանափակումները շրջանցելու համար՝ նրանց ուղղարկելով 3–րդ երկիր։Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել ՀայաստանԱյն մասին, որ արտաքսվածների մեջ ՀՀ քաղաքացի (քաղաքացիներ) կա, գրել է AP գործակալությունը ՝ վկայակոչելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամին:Ավելի ուշ ԱՄՆ պաշտոնյան CBS-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` անանուն մնալու պայմանով։ Նա նշել է, որ արտաքսվածների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։Արտաքսվածների ցուցակում ՀՀ քաղաքացու (քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռՀետաքրքրական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական ԱֆրիկայիՀանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։Sputnik Արմենիան հետևել է արտաքսվածներին Բանգի (Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք) տեղափոխող չվերթին, որը մինչև Բանգի հասնելը կանգառ է կատարել Գանայում։ Երբ չվերթը հասել է Բանգի, Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ տեղեկության հաստատման համար։Չնայած հարցումից ավելի քան երկու շաբաթ է անցել, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել հարցմանը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։Հիշեցնենք` այս տարվա մայիսին ԱՄՆ-ից Հայաստան արտաքսվածներ տեղափոխող չվերթ էր իրականացվել։
աֆրիկա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/11/91432241_115:0:1536:1066_1920x0_80_0_0_1c23e4e3046d08d723d9f72920cfe72f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
հեղինակներ, դավիթ գալստյան, արտաքսում, աֆրիկա, ամն, հայաստան
հեղինակներ, դավիթ գալստյան, արտաքսում, աֆրիկա, ամն, հայաստան
ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել արտաքսման փաստը։
ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել
Sputnik Արմենիայի` այս թեմայով հարցմանը։
Բանն այն է, որ ԱՄՆ իշխանությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 3–րդ երկրի մոտ 20 քաղաքացիների։ Դատարանի որոշումների պատճառով նրանց թույլ չեն տվել ուղարկել իրենց հայրենիք, սակայն ԱՄՆ իշխանությունները ելք են գտել սահմանափակումները շրջանցելու համար՝ նրանց ուղղարկելով 3–րդ երկիր։
Այն մասին, որ արտաքսվածների մեջ ՀՀ քաղաքացի (քաղաքացիներ) կա, գրել է AP գործակալությունը ՝ վկայակոչելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամին:
Ավելի ուշ ԱՄՆ պաշտոնյան CBS-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը` անանուն մնալու պայմանով։ Նա նշել է, որ արտաքսվածների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։
Արտաքսվածների ցուցակում ՀՀ քաղաքացու (քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Հետաքրքրական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական ԱֆրիկայիՀանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։
Sputnik Արմենիան հետևել է արտաքսվածներին Բանգի (Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք) տեղափոխող չվերթին, որը մինչև Բանգի հասնելը կանգառ է կատարել Գանայում։ Երբ չվերթը հասել է Բանգի, Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ տեղեկության հաստատման համար։
Չնայած հարցումից ավելի քան երկու շաբաթ է անցել, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել հարցմանը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։
Հիշեցնենք` այս տարվա մայիսին ԱՄՆ-ից Հայաստան արտաքսվածներ տեղափոխող
չվերթ էր իրականացվել։