https://arm.sputniknews.ru/20260701/afghanstany-harvatsner-e-hascrel-pakistani-taratsqum-ip-grvohajinneri-patrastman-kentrvonnerin-104033173.html
Աֆղանստանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում ԻՊ գրոհայինների պատրաստման կենտրոններին
Աֆղանստանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում ԻՊ գրոհայինների պատրաստման կենտրոններին
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ կենտրոններն օգտագործվել են դիվերսիոն գործունեության և Աֆղանստանի տարածքի վրա հարձակումներ կազմակերպելու համար։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T09:28+0400
2026-07-01T09:28+0400
2026-07-01T10:20+0400
աֆղանստան
պակիստան
«իսլամական պետություն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28583115_0:179:3006:1870_1920x0_80_0_0_49e1f6d363f44878f08854bd0ec1c816.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Աֆղանստանի ռազմաօդային ուժերն այս գիշեր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների պատրաստման կենտրոններին Պակիստանի Բելուջիստան և Խայբեր-Պախտունխվա նահանգներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Х սոցիալական ցանցի իր էջում։Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ կենտրոններն օգտագործվել են դիվերսիոն գործունեության և աֆղանական տարածքի վրա հարձակումներ կազմակերպելու համար։Ըստ ՊՆ–ի` հարձակումների հետևանքով ԻՊ գրոհայիններին և դիվերսիոն տարրերին զգալի վնաս է հասցվել մարդկային կորուստների և նյութական վնասների տեսքով։Աֆղանստանի ՊՆ-ն ընդգծել է, որ ռազմաօդային ուժերը հարվածներ կհասցնեն ցանկացած վայրի, որն օգտագործվում է Աֆղանստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով։Աֆղանստանի ռազմաօդային ուժերի հարձակումները հաջորդել են անցած կիրակի Պակիստանի ավիացիայի կողմից աֆղանական Կունար, Պակտիա և Պակտիկա նահանգների ռմբակոծությանը, ինչի հետևանքով 36 խաղաղ բնակիչ էր զոհվել, ավելի քան 160-ը՝ վիրավորվել։
աֆղանստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28583115_138:0:2869:2048_1920x0_80_0_0_867fe4911fa8ae92a7c9eb9e333332af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աֆղանստան, պակիստան, «իսլամական պետություն»
աֆղանստան, պակիստան, «իսլամական պետություն»
Աֆղանստանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում ԻՊ գրոհայինների պատրաստման կենտրոններին
09:28 01.07.2026 (Թարմացված է: 10:20 01.07.2026) Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ կենտրոններն օգտագործվել են դիվերսիոն գործունեության և Աֆղանստանի տարածքի վրա հարձակումներ կազմակերպելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Աֆղանստանի ռազմաօդային ուժերն այս գիշեր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների պատրաստման կենտրոններին Պակիստանի Բելուջիստան և Խայբեր-Պախտունխվա նահանգներում։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Х սոցիալական ցանցի իր էջում։
«Գիշերը թիրախային օդային հարձակումներ են իրականացվել Բելուջիստան նահանգում ԻՊ-ի և դիվերսիոն տարրերի համատեղ կենտրոնի, ինչպես նաև Խայբեր-Պախտունխվա նահանգում ԻՊ-ի պատրաստության կենտրոնի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ կենտրոններն օգտագործվել են դիվերսիոն գործունեության և աֆղանական տարածքի վրա հարձակումներ կազմակերպելու համար։
Ըստ ՊՆ–ի` հարձակումների հետևանքով ԻՊ գրոհայիններին և դիվերսիոն տարրերին զգալի վնաս է հասցվել մարդկային կորուստների և նյութական վնասների տեսքով։
Աֆղանստանի ՊՆ-ն ընդգծել է, որ ռազմաօդային ուժերը հարվածներ կհասցնեն ցանկացած վայրի, որն օգտագործվում է Աֆղանստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով։
Աֆղանստանի ռազմաօդային ուժերի հարձակումները հաջորդել են անցած կիրակի Պակիստանի ավիացիայի կողմից աֆղանական Կունար, Պակտիա և Պակտիկա նահանգների ռմբակոծությանը, ինչի հետևանքով 36 խաղաղ բնակիչ էր զոհվել, ավելի քան 160-ը՝ վիրավորվել։