00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ստոպ» կոճակի փոխարեն լիներ «փլեյ». ՀԿ նախագահը` բանկային նոր գործիքի մասին

© Photo : AI generated image ԱԲ գեներացված համակարգչով աշխատող տղամարդու պատկեր
ԱԲ գեներացված համակարգչով աշխատող տղամարդու պատկեր - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
ԱԲ գեներացված համակարգչով աշխատող տղամարդու պատկեր
Բաժանորդագրվել
Հուլիսի 1-ից ՀՀ առևտրային բանկերը սկսելու են կիրառել, այսպես կոչված` «Ստոպ» գործիքը։ Նոր կարգավորումը միտված է կանխելու մեծ տարածում գտած բանկային զեղծարարությունները։ Մհեր Կարագոզյանը, սակայն, կարծում է, որ այն ավելի շատ ալիբի է ապահովելու զեղծարարների համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ բանկերում «Ստոպ» գործիքի կիրառումը անարդյունավետ գործողություն է, որը չի բացառվում, որ հետագայում բերի ավելի լուրջ խնդիրների. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագոզյանը` մեկնաբանելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումը։
ՀՀ ԿԲ–ի խորհրդի որոշմամբ` հուլիսի 1-ից ՀՀ առևտրային բանկերը սկսելու են կիրառել այսպես կոչված «ստոպ» գործիքը։ Նոր կարգավորումը թույլ կտա քաղաքացիներին բանկ այցելելով կամ հավելվածի համապատասխան կոճակի միջոցով արգելափակել իրենց հաշվից դրամական փոխանցումներ և վճարումներ, վարկերի ձևակերպումներ և բանկային ու քարտային այլ գործառնություններ իրականացնելու հնարավորությունը։ ԿԲ–ն այս գործիքով փորձում է կանխարգելել մեծ տարածում գտած բանկային զեծարարությունները։

«Սա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է իմ հեռախոսի մեջ ներբեռնեմ ՀՀ բոլոր բանկերի հավելվածները և մտնեմ, բոլորում սեղմեմ «ստոպ» կոճակը, որպեսզի իմ անունից հանկարծ օնլայն հայտ չգնա՞ տվյալ բանկ, նույնիսկ եթե ես այդ բանկի հաճախորդ չեմ։ Այսինքն` ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սմարթֆոն ունենան, դրանցում պետք է բոլոր բանկերի հավելվածներն ունենան։ Սա որքանո՞վ է հարմար քաղաքացու համար և որքանո՞վ է ծառայելու իր նպատակին»,– նորաստեղծ գործիքի հեղինակներին հռետորական հարցադրում է անում Կարագոզյանը։

Նրա գնահատմամբ` ստեղծված համակարգը ավելի շատ բանկերի և ԿԲ–ի համար արդարացում ապահովելու և մեղքը քաղաքացիների վրա բարդելու նպատակ է հետապնդում։

«Քաղաքացուն ասելու են. «Մենք ձեզ համար հնարավորություն ենք ստեղծել «ստոպ» կոճակը սեղմելու, իսկ դուք չեք սեղմել և դարձել եք զեղծարարության զոհ, մեղավորը դուք եք»։ Հերթական անգամ, զոհին մեղադրելով, անուղղակի պաշտպանելու են հանցագործներին` էլ ավելի պարարտ հող ստեղծելով և ալիբի ապահովելով նրանց համար»,– նկատում է Կարագոզյանը։

ՀԿ–ի նախագահը ԿԲ–ին առաջարկում է «ստոպ» կոճակի փոխարեն ստեղծել «փլեյ» կոճակ, որպեսզի բանկային համակարգը հակառակ տրամաբանությանբ գործի` որևէ բանկ առցանց վարկ չտրամադրի, մինչև քաղաքացին չսեղմի, պայմանական ասած, «փլեյ» կոճակը և դրանով հայտ չուղարկի բանկ։
Ինչ վերաբերում է արդեն կատարված բանկային զեղծարարություններին ու դրանից տուժած քաղաքացիներին, Մհեր Կարագոզյանը փաստում է, որ առ այսօր հարուցված քրեական գործերով մեկ հանցագործ անգամ չի բացահայտվել։ Մինչդեռ տուժածների թիվը հարյուրների է հասնում։
Հիշեցնենք` բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիները 2024թ–ից բողոքի ակցիաներ են անցկացնում պետական տարբեր կառույցների դեմ` պահանջելով չեղարկել իրենց անունով առցանց տրամադրված կեղծ վարկերը։
ՀՀ բանկերում օնլայն վարկերի մեխանիզմը գործարկվել է 2020թ-ից` վարկառուների և վարկատուների կյանքը հեշտացնելու նպատակով։ Նոր գործիքը, սակայն, իրականում լուրջ խնդիրներ է առաջացրել ինչպես քաղաքացների, այնպես էլ բանկերի համար։
Կիբեռհանցագործները, օգտվելով ընձեռված հնարավորությունից, տարբեր զեղծարարությունների միջոցով հասանելիություն են ստանում քաղաքացիների բանկային հավելվածներին ու անձնական տվյալներին և բանկերից նրանց անունով վարկեր ձևակերպում` յուրացնելով վարկային միջոցները։ Իսկ այդ վարկերից ոչ մի դրամ չստացած քաղաքացիները մնում են վարկային պարտավորության ու տոկոսների տակ։ Բանկերն էլ պատասխանատվություն չեն կրում իրենց հաճախորդների հաշիվների և դրամական միջոցների անվտանգությունը պատշաճ չպաշտպանելու համար։
Հավելենք, որ մեկ տարի առաջ ՀՀ կենտրոնական բանկի հորդորով առևտրային բանկերը սառեցրեցին զեղծարարների պատճառով ծագած բոլոր վարկային պարտավորությունները` մինչև քրեական գործերի քննության ավարտը։
Լրահոս
0