00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իսրայելը անհանգստանում է F-35-ի հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի հնարավոր գործարքից. ԶԼՄ

© Public domain/ US Air Force photo/ R.Nial BradshawИстребители-бомбардировщики пятого поколения F-35
Истребители-бомбардировщики пятого поколения F-35 - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Թրամփը, պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին, հայտարարել էր, որ կարող է ուրախացնել Անկարային ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր այցի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Իսրայելին մտահոգում է այն հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է հավանություն տալ Թուրքիային Lockheed Martin F-35 Lightning II կործանիչների մատակարարմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է «Euractiv» պարբերականը։
Ավելի վաղ Թրամփը, պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին, հայտարարել էր, որ կարող է ուրախացնել Անկարային ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր այցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում իսրայելական աղբյուրներին, F-35-ի մի շարք առանցքային բաղադրիչներ արտադրվում կամ մշակվում են իսրայելական ընկերությունների կողմից: Մասնավորապես, խոսքը թևի արտաքին տարրերի և օդաչուի սաղավարտին ներկառուցված ցուցման համակարգի մասին է, որը ստեղծվել է «Elbit Systems» ընկերության կողմից: «Euractiv»-ի աղբյուրների խոսքով՝ Իսրայելում խիստ բացասաբար կընդունվի թուրքական կործանիչների կազմում այդ տեխնոլոգիաների հայտնվելու հնարավորությունը։
«Հունաստանում Իսրայելի դեսպան Նոամ Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիային F-35-ների մատակարարումն անցանկալի է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից», - նշում է պարբերականը:
«Euractiv»-ը նաև հիշեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «լուրջ է ընդունում» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները հրեական պետության հասցեին և մտադիր է Անկարային F-35-ների հնարավոր մատակարարումների վերաբերյալ իր մտահոգությունները հասցնել Վաշինգտոնի ուշադրությանը:
Թուրքիան F-35-ի միջազգային ծրագրի մասնակիցներից էր և միջոցներ էր ներդնում դրա իրականացման համար, սակայն այդ երկրի կողմից ռուսական C-400 համալիրների ձեռքբերումից հետո 2019 թվականին ԱՄՆ-ն Անկարային դուրս թողեց նախագծից։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ծրագրից իրեն հանելը համարում է անարդար և ձգտում է կա՛մ նախագծի վերադարձին, կա՛մ ներդրված միջոցների փոխհատուցմանը: Միաժամանակ Անկարան մշակում է հինգերորդ սերնդի սեփական՝ «Kaan» կործանիչի նախագիծը։
Լրահոս
0