https://arm.sputniknews.ru/20260630/irakanutjany-chi-hamapataskhanum-hndkastany-chinaci-zinvvorakanneri-nertapancman-masin-104015925.html
Իրականությանը չի համապատասխանում. Հնդկաստանը` չինացի զինվորականների ներթափանցման մասին
Իրականությանը չի համապատասխանում. Հնդկաստանը` չինացի զինվորականների ներթափանցման մասին
Sputnik Արմենիա
Հնդկաստանը և Չինաստանը Հիմալայներում դեռևս սահմանազատված սահման չունեն: Փաստացի վերահսկողության գիծը շարունակում է մնալ բազմամյա տարածքային տարաձայնությունների... 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T17:06+0400
2026-06-30T17:06+0400
2026-06-30T17:07+0400
հնդկաստան
չինաստան
զինվորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:504:2048:1656_1920x0_80_0_0_ee42aa46b88d42a1d8e9e270cf9574fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հնդկաստանը հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ստորաբաժանումները ներթափանցել են Արունաչալ-Պրադեշ նահանգի տարածք և ռազմական ճամբարներ ստեղծել այնտեղ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին ասվում է Հնդկաստանի ցամաքային զորքերի շտաբի հայտարարության մեջ։Նման հաղորդագրությունների առաջացման առիթ է դարձել «Nah Welfare Society» հասարակական կազմակերպության հայտարարությունը։ Կազմակերպության վարկածով՝ վերջին տարիներին չինական ստորաբաժանումները գրավել են ավանդական արոտավայրերի, որսորդական հողերի և տեղացիների գյուղատնտեսական հողերի մի մասը փաստացի վերահսկողության գծի երկայնքով, որը Հիմալայներում բաժանում է Հնդկաստանն ու Չինաստանը:Մայիսին Նյու Դելիի և Պեկինի ներկայացուցիչները Չինաստանի մայրաքաղաքում անցկացրել են հնդկա-չինական սահմանի հարցերով խորհրդատվությունների և համակարգման աշխատանքային մեխանիզմի 35-րդ հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարել են, թե գոհ են փաստացի վերահսկողության գծում կայունության ապահովման առաջընթացից:Հնդկաստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ուպենդրա Դվիվեդին ավելի վաղ նշել էր, որ երկու երկրների ռազմական հրամանատարությունների միջև կանոնավոր շփումները, ինչպես նաև սահմանի որոշ հատվածներում զորքերի փոխադարձ ներգրավումը նպաստում են փաստացի վերահսկողության գծի երկայնքով խաղաղության և կայունության պահպանմանը:Հնդկաստանը և Չինաստանը Հիմալայներում դեռևս սահմանազատված սահման չունեն: Փաստացի վերահսկողության գիծը շարունակում է մնալ բազմամյա տարածքային տարաձայնությունների և պարբերական սրացումների առարկա:Վերջին տարիների ամենալուրջ ճգնաժամը տեղի ունեցավ 2020 թվականի մայիսին Լադախի շրջանում, որտեղ երկու երկրների զինծառայողների միջև բախումներ տեղի ունեցան։ Դրանից հետո Պեկինը և Նյու Դելին սահմանամերձ շրջան տեղափոխեցին մոտ 50 հազար զինծառայող, ինչպես նաև ծանր հրետանի, տանկեր և ավիացիա:Հետագայում կողմերը իրավիճակի լիցքաթափման գործընթաց նախաձեռնեցին։ 2024 թվականի հոկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ երկկողմ հանդիպում անցկացրին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ավելի ուշ Չինաստանը և Հնդկաստանը ավարտեցին զորքերի հետքաշումը Արևելյան Լադախի Դեփսանգ և Դեմչոկ շրջաններում:Հնդկաստանը և Չինաստանը հնգամյա դադարից հետո վերականգնում են ուղիղ ավիահաղորդակցությունը
հնդկաստան
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27602585_0:597:2048:2133_1920x0_80_0_0_a013ada6c20e3b2a3ec43a4bd11424e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, չինաստան, զինվորական
հնդկաստան, չինաստան, զինվորական
Իրականությանը չի համապատասխանում. Հնդկաստանը` չինացի զինվորականների ներթափանցման մասին
17:06 30.06.2026 (Թարմացված է: 17:07 30.06.2026) Հնդկաստանը և Չինաստանը Հիմալայներում դեռևս սահմանազատված սահման չունեն: Փաստացի վերահսկողության գիծը շարունակում է մնալ բազմամյա տարածքային տարաձայնությունների և պարբերական սրացումների առարկա:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հնդկաստանը հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ստորաբաժանումները ներթափանցել են Արունաչալ-Պրադեշ նահանգի տարածք և ռազմական ճամբարներ ստեղծել այնտեղ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին ասվում է Հնդկաստանի ցամաքային զորքերի շտաբի հայտարարության մեջ։
«Մենք ծանոթացել ենք հրապարակումներին, ըստ որոնց՝ ՉԺԱԲ-ի ստորաբաժանումները վերջերս ներխուժել են Արունաչալ Պրադեշ նահանգ և այնտեղ ճամբարներ ստեղծել: Այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը և որևէ հիմք չունեն», - հայտնել են շտաբից։
Նման հաղորդագրությունների առաջացման առիթ է դարձել «Nah Welfare Society» հասարակական կազմակերպության հայտարարությունը։ Կազմակերպության վարկածով՝ վերջին տարիներին չինական ստորաբաժանումները գրավել են ավանդական արոտավայրերի, որսորդական հողերի և տեղացիների գյուղատնտեսական հողերի մի մասը փաստացի վերահսկողության գծի երկայնքով, որը Հիմալայներում բաժանում է Հնդկաստանն ու Չինաստանը:
Մայիսին Նյու Դելիի և Պեկինի ներկայացուցիչները Չինաստանի մայրաքաղաքում անցկացրել են հնդկա-չինական սահմանի հարցերով խորհրդատվությունների և համակարգման աշխատանքային մեխանիզմի 35-րդ հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարել են, թե գոհ են փաստացի վերահսկողության գծում կայունության ապահովման առաջընթացից:
Հնդկաստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ուպենդրա Դվիվեդին ավելի վաղ նշել էր, որ երկու երկրների ռազմական հրամանատարությունների միջև կանոնավոր շփումները, ինչպես նաև սահմանի որոշ հատվածներում զորքերի փոխադարձ ներգրավումը նպաստում են փաստացի վերահսկողության գծի երկայնքով խաղաղության և կայունության պահպանմանը:
Հնդկաստանը և Չինաստանը Հիմալայներում դեռևս սահմանազատված սահման չունեն: Փաստացի վերահսկողության գիծը շարունակում է մնալ բազմամյա տարածքային տարաձայնությունների և պարբերական սրացումների առարկա:
Վերջին տարիների ամենալուրջ ճգնաժամը տեղի ունեցավ 2020 թվականի մայիսին Լադախի շրջանում, որտեղ երկու երկրների զինծառայողների միջև բախումներ տեղի ունեցան։ Դրանից հետո Պեկինը և Նյու Դելին սահմանամերձ շրջան տեղափոխեցին մոտ 50 հազար զինծառայող, ինչպես նաև ծանր հրետանի, տանկեր և ավիացիա:
Հետագայում կողմերը իրավիճակի լիցքաթափման գործընթաց նախաձեռնեցին։ 2024 թվականի հոկտեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ երկկողմ հանդիպում անցկացրին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Ավելի ուշ Չինաստանը և Հնդկաստանը ավարտեցին զորքերի հետքաշումը Արևելյան Լադախի Դեփսանգ և Դեմչոկ շրջաններում: