00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել

Բուդապեշտ - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Մինչ այժմ Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը համարվում էր 2007 թվականի հուլիսի 20-ին գրանցված 41,9 աստիճանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունգարիայում եղանակի կանոնավոր դիտարկումների պատմության ընթացքում (սկսած 1870 թվականից) օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է սահմանվել: Ազգային «HungaroMet» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ այսօր ցերեկը երկրի հյուսիսում գտնվող Սեչենյի բնակավայրում (Նոգրադի մարզ) +42 աստիճան է գրանցվել:
«Բոլոր ռեկորդները գերազանցվել են։ Հունգարիայում երբեք այսքան շոգ չի եղել։ Սեչենյիում գրանցվել է 42 աստիճան», - «Facebook»-ում (արգելված է Ռուսաստանում, պատկանում է «Մետա» կորպորացիային, որը ՌԴ-ում ծայրահեղական է ճանաչվել) գրել է վարչապետ Պետեր Մադյարը։
Մինչ այժմ Հունգարիայում օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը համարվում էր 2007 թվականի հուլիսի 20-ին երկրի հարավում գտնվող Կիշկունհալաս քաղաքում գրանցված 41,9 աստիճանը։
Հաշվի առնելով, որ վերջին օրերին միջին օրական ջերմաստիճանը գերազանցել է 29 աստիճանը, «HungaroMet»-ը նախազգուշացրել է երրորդ աստիճանի եղանակային վտանգի մասին: Անոմալ շոգի պատճառով կառավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել բնակչությանը պաշտպանելու համար։ Շաբաթվա սկզբին պետական գերատեսչությունների և ընկերությունների աշխատակիցների համար սահմանվել էր աշխատանքի հեռավար ռեժիմ։ Նրանց համար, ովքեր պարտադիր պետք է գտնվեն աշխատավայրում, ապահովվել են անվտանգ պայմաններ, այդ թվում` սենյակների օդափոխում և խմելու ջրի մատակարարում: Նույն խորհուրդները տրվել են նաև մասնավոր ընկերություններին:
Հունգարիայի զինված ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինները և բարեգործական կազմակերպությունները մարդկանց շշերով ջուր են բաժանում փողոցներում և այլ հասարակական վայրերում, այդ թվում՝ երկաթուղային և ավտոկայարաններում: Զանգվածային միջոցառումները (ներառյալ մարզական մրցումները) հետաձգվել են։ էներգահամակարգի լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով բնակչությանը խորհուրդ է տրվել խնայել էլեկտրաէներգիան։ «Պակշ» ԱԷԿ-ը կրճատել է արտադրական հզորությունը, քանի որ Դունայի ջուրը տաքացել է (գետն օգտագործվում է ռեակտորների սառեցման համար):
Անոմալ շոգը Եվրոպայից տեղափոխվում է Մոսկվա
Լրահոս
0