https://arm.sputniknews.ru/20260630/evramiutjuny-kievin-grete-4-mlrd-evrvo-e-pvokhancel-ats-ner-gnelu-hamar-104021596.html
Եվրամիությունը Կիևին գրեթե 4 մլրդ եվրո է փոխանցել ԱԹՍ-ներ գնելու համար
Եվրամիությունը Կիևին գրեթե 4 մլրդ եվրո է փոխանցել ԱԹՍ-ներ գնելու համար
Sputnik Արմենիա
Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T18:57+0400
2026-06-30T18:57+0400
2026-06-30T18:58+0400
եվրամիություն
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
փող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104018928_0:35:3072:1763_1920x0_80_0_0_3287ec4f4c34beec4bad53d9a7c1e47e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը սկսել է Կիևին փոխանցել ԱԹՍ-ների գնման համար խոստացված 6 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով տրանշը, այսօր փոխանցվել է առաջին 3,9 միլիարդը։ Այս մասին հայտնել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի առաջատար տեխնոլոգիաներին՝ Ուկրաինայի պաշտպանությունը ամրապնդելու նպատակով։ Դիվանագետն ընդգծել է, որ մնացած միջոցները Կիևին կփոխանցվեն առաջիկա օրերին՝ ուկրաինական կողմի հայցերի մշակմանը զուգընթաց։Ծրագիրը Ուկրաինայի` ԵՄ-ի կողմից հաստատված վարկային ֆինանսավորման փաթեթի մի մասն է, որի ընդհանուր ծավալը կազմում է 90 միլիարդ եվրո, այն նախատեսված է 2026-2027 թվականների համար։Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին:«Գնդակը մեր դաշտում չէ». Լավրովը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1e/104018928_115:0:2846:2048_1920x0_80_0_0_d98ed8d53dd49cdf5ed7b8105ac20a50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), փող
եվրամիություն, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), փող
Եվրամիությունը Կիևին գրեթե 4 մլրդ եվրո է փոխանցել ԱԹՍ-ներ գնելու համար
18:57 30.06.2026 (Թարմացված է: 18:58 30.06.2026) Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը սկսել է Կիևին փոխանցել ԱԹՍ-ների գնման համար խոստացված 6 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով տրանշը, այսօր փոխանցվել է առաջին 3,9 միլիարդը։ Այս մասին հայտնել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Այսօր մենք հատկացնում ենք 3,9 միլիարդ եվրոյի չափով առաջին տրանշը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի առաջատար տեխնոլոգիաներին՝ Ուկրաինայի պաշտպանությունը ամրապնդելու նպատակով։ Դիվանագետն ընդգծել է, որ մնացած միջոցները Կիևին կփոխանցվեն առաջիկա օրերին՝ ուկրաինական կողմի հայցերի մշակմանը զուգընթաց։
Ծրագիրը Ուկրաինայի` ԵՄ-ի կողմից հաստատված վարկային ֆինանսավորման փաթեթի մի մասն է, որի ընդհանուր ծավալը կազմում է 90 միլիարդ եվրո, այն նախատեսված է 2026-2027 թվականների համար։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը խանգարում է հակամարտության կարգավորմանը` ուղղակիորեն ներգրավելով ՆԱՏՕ-ի երկրներին: