00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավազանահանքը չի՛ վերաբացվելու. գեղաշենցիները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ

Բաժանորդագրվել
Հանքը ցանկանում է շահագործել «Անտրացիտ» ՍՊԸ–ն, որը հիմնադրվել է 2021 թվականին (100% բաժնետերը Դավիթ Սամվելյանն է)։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց գյուղի անմիջապես կողքին գտնվող ավազի հանքը, որը փակվել էր դեռ 1993 թվականին, չվերաբացվի։
Համայնքի բնակիչներից մի խումբ մտել է կառավարության շենք ու իրենց պահանջը ներկայացրել դիմումի ձևով։
© SputnikԳեղաշենցիների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Акция протеста гегашенцев у Дома правительства (30 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Գեղաշենցիների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Հանքը ցանկանում է շահագործել «Անտրացիտ» ՍՊԸ–ն, որը հիմնադրվել է 2021 թվականին (100% բաժնետերը Դավիթ Սամվելյանն է)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ 2021 թվականից իրականացվել է երեք հանրային լսում, որոնց մասին բնակիչները տեղյակ չեն եղել։ Այժմ պահանջում են նոր լսումներ անցկացնել ու նոր ուսումնասիրություններ անել։
© SputnikԳեղաշենցիների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Акция протеста гегашенцев у Дома правительства (30 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Գեղաշենցիների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
«Մենք տեղեկություններ ունենք, որ այս ամենի հետևում կանգնած է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Երբ 2021 թվականին նա մարզպետ է եղել, նրան մեր գյուղացիները տեսել են հանքի տարածքում, իսկ 2022 թվականին շրջակա միջավայրի նախարար է եղել ու այդ որոշումները ըստ կարգի հաստատել է»,– ասաց գյուղացիներից մեկը` նշելով, որ իրենց համայնքում ավագանու նիստն այս հարցով պարբերաբար չի կայանում քվորումի բացակայության պատճառով։ Այսօր նույնպես նախատեսված է ավագանու նիստ։
© SputnikԳեղաշենցիների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Акция протеста гегашенцев у Дома правительства (30 июня 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Գեղաշենցիների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ
Գեղաշենի բնակիչները նշեցին նաև, որ հանքն անմիջապես գտնվում է գյուղի բարձրադիր գոտում և ամբողջ փոշին ու թունավոր նյութերը լցվում են գյուղ։ Այս տարիների ընթացքում գյուղը մեծացել է և հասել մինչև ավազահանքին մոտ` ընդամենը 50–100 մետր հեռավորության վրա։ Գեղաշենում ապրում է մոտ 5000 մարդ։
«Ավազանահանքը չի վերաբացվելու։ Գյուղում աշխատում են 3000–ից ավելի գլուխ անասուն ունեցող անասնաբուծական ֆերմաներ, որոնք արտադրում են կաթ, որը արտահանվում է թե՛ Երևան, թե՛ մյուս խոշոր քաղաքներ։ Այսինքն` էկոլոգիական խնդիրներն ազդելու են ամեն ինչի ու ամենքի վրա»,– ասաց բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ ասաց` եթե ավազահանքը շահագործարկվի, շուրջ 35 հա արոտավայրեր կկորցնեն, քանի որ դրանք հանքին շատ մոտ են գտնվում, իսկ իրենք թույլ չեն տա, որ իրենց անասուննեն արածեն այդ հատվածներում։

Գյուղացիները վստահեցնում են` եթե իրենց պահանջը չբավարարեն, պատրաստ են օրինական բոլոր ճանապարհներով պայքարել, օրինակ, փակելով գյուղի բոլոր ճանապարհները։
Հավելենք, որ գեղաշեցիները Sputnik Արմենիային հայտնեցին, որ բողոքի ակցիայից հետո շարժվելու են Աբովյանի համայնքապետարան, որտեղ 16։30–ին ավագանու նիստ կա, և օրակարգում ընդգրկված է նաև այս հարցը։ Նրանք նշեցին` ամեն ինչ անելու են, որ ավազի հանքի վերաբացման որոշումը չընդունվի։
Լրահոս
0