00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ում ծնվածները քաղաքացիություն կստանան. դատարանն արգելափակել է Թրամփի որոշումը

© AP Photo / Alex BrandonԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2026
Բաժանորդագրվել
Որոշումը հիմնված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության դրույթների վրա և հաստատում է գործող դատական ​​պրակտիկան։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է երկրի տարածքում ծնված երեխաների ամերիկյան քաղաքացիության համընդհանուր իրավունքը վերացնելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը:
«Միացյալ Նահանգներում անօրինական կամ ժամանակավորապես այստեղ գտնվող ծնողներից ծնված երեխաները հայտնվում են երկրի իրավասության ներքո։ Ըստ Սահմանադրության՝ նրանք ի ծնե քաղաքացիներ են», – ասված է որոշման մեջ։
Որոշումը հիմնված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության դրույթների վրա և հաստատում է գործող դատական պրակտիկան:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իր նախագահության հենց սկզբից հանդես է գալիս ներգաղթի նկատմամբ խիստ վերահսկողության դիրքերից: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է չեղարկել օտարերկրացիների երեխաների համար նրանց՝ ԱՄՆ տարածքում ծնվելու հիմքով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը:
Լրահոս
0