https://arm.sputniknews.ru/20260630/amn-n-ambvoghjutjamb-veracrel-e-irani-tsvovajin-shrjapakumy-ghalibaf-104031476.html
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը․ Ղալիբաֆ
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը․ Ղալիբաֆ
Sputnik Արմենիա
Իրանական առևտրային նավերի և լցանավերի համար անցումն ազատէ, Օմանի ծոցըհատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում, հավաստիացրել է իրանցի բարձրաստիճան քաղաքական գործիչը: 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T23:41+0400
2026-06-30T23:41+0400
2026-06-30T23:41+0400
ամն
բաղեր ղալիբաֆ
իրանի իսլամական հանրապետություն
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_0:0:1600:900_1920x0_80_0_0_e3a3a7336f461a0d7f4426884651dc93.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունում Իրանի բանակցային խմբի ղեկավար, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:Ավելի վաղ ԱՄՆԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վերացրել են Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների ծովային շրջափակումը:Նա ընդգծել է, որ այժմ իրանական առևտրային նավերի և լցանավերի համար անցումն ազատ է, Օմանի ծոցը հատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում:Ղալիբաֆի խոսքով՝ ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանին հաջողվել է ավելի քան 40 մլն բարել նավթ արտահանել:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0c/45104505_138:0:1338:900_1920x0_80_0_0_87f908bcbddd4c3dd776510d92d0adaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, շրջափակում
ամն, բաղեր ղալիբաֆ, իրանի իսլամական հանրապետություն, շրջափակում
ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը․ Ղալիբաֆ
Իրանական առևտրային նավերի և լցանավերի համար անցումն ազատէ, Օմանի ծոցըհատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում, հավաստիացրել է իրանցի բարձրաստիճան քաղաքական գործիչը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին, ինչպես հաղորդում Է
ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունում Իրանի բանակցային խմբի ղեկավար, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Ավելի վաղ ԱՄՆԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վերացրել են Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների ծովային շրջափակումը:
« - Այո։.. դուք տեսաք, որ Թրամփն այդ մասին հայտարարեց, նույնիսկ 30 օր չի անցել (ինչպես դա ենթադրվում էր հուշագրով – խմբ.)»,- ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստատեսության եթերում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ամբողջությամբ հանել է ծովային շրջափակումը։
Նա ընդգծել է, որ այժմ իրանական առևտրային նավերի և լցանավերի համար անցումն ազատ է, Օմանի ծոցը հատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում:
Ղալիբաֆի խոսքով՝ ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանին հաջողվել է ավելի քան 40 մլն բարել նավթ արտահանել:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: