https://arm.sputniknews.ru/20260630/alen-simvonjani-ognakany-cucadrabar-heracel-e-dahlitshic-manramasner-qp-varchutjan-nistic-103993838.html
Սիմոնյանի նախկին օգնականը ցուցադրաբար հեռացել է դահլիճից. մանրամասներ ՔՊ վարչության նիստից
Սիմոնյանի նախկին օգնականը ցուցադրաբար հեռացել է դահլիճից. մանրամասներ ՔՊ վարչության նիստից
Sputnik Արմենիա
ՔՊ վարչության նիստը տեղի է ունեցել հունիսի 25–ին։ 30.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-30T09:01+0400
2026-06-30T09:01+0400
2026-06-30T10:28+0400
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
ռուբեն ռուբինյան
ալեն սիմոնյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534345_0:0:1600:901_1920x0_80_0_0_4d3ac7a9d8b75e59aa491316de524f64.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժամանակ իրավիճակը բավականին լարվել է, երբ հայտնի է դարձել, որ փակ քվեարկության արդյունքներով Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ Ավելին՝ վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը՝ նշելով, որ, անկախ անձնական համակրանքներից կամ քաղաքական նախընտրություններից, իշխող ուժի պատգամավորից սպասվում էր առավել զուսպ և հավասարակշռված կեցվածք, հատկապես այն պայմաններում, երբ որոշումն ընդունվել էր կուսակցության ներսում՝ վարչապետի ներկայությամբ, և նա եղել է նստած դահլիճում։Հիշեցնենք՝ հունիսի 25–ին ՔՊ վարչության նիստում գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանի խորհրդարանի խոսնակի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, որն այժմ ԱԺ փոխխոսնակն է ու Հայաստանի հատուկ բանագնացը։Նշենք, որ ՔՊ վարչությունը 20 անդամ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534345_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8ab59f6f1e51ddc886864e2a7ba57222.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, ռուբեն ռուբինյան, ալեն սիմոնյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Սիմոնյանի նախկին օգնականը ցուցադրաբար հեռացել է դահլիճից. մանրամասներ ՔՊ վարչության նիստից
09:01 30.06.2026 (Թարմացված է: 10:28 30.06.2026) ՔՊ վարչության նիստը տեղի է ունեցել հունիսի 25–ին։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժամանակ իրավիճակը բավականին լարվել է, երբ հայտնի է դարձել, որ փակ քվեարկության արդյունքներով Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով քվեարկության արդյունքների մասին, անմիջապես և ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից՝ չթաքցնելով իր դժգոհությունը։ Դրանից անմիջապես հետո, ըստ մեր աղբյուրների, Ալեն Սիմոնյանն է դուրս եկել, դիմել իր թիկնազորի աշխատակիցներին՝ հարցնելով. «Նայեք՝ լրագրողներ չլինեն, դուրս գանք»»,–գրում է «Ժողովուրդը»։
Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության բացահայտ ցուցադրում Ռուբեն Ռուբինյանի օգտին կայացված որոշումից։ Ավելին՝ վարչության մի շարք անդամներ քննադատել են հատկապես Հասմիկ Հակոբյանի վարքագիծը՝ նշելով, որ, անկախ անձնական համակրանքներից կամ քաղաքական նախընտրություններից, իշխող ուժի պատգամավորից սպասվում էր առավել զուսպ և հավասարակշռված կեցվածք, հատկապես այն պայմաններում, երբ որոշումն ընդունվել էր կուսակցության ներսում՝ վարչապետի ներկայությամբ, և նա եղել է նստած դահլիճում։
Հիշեցնենք՝ հունիսի 25–ին ՔՊ վարչության նիստում գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանի խորհրդարանի խոսնակի
թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, որն այժմ ԱԺ փոխխոսնակն է ու Հայաստանի հատուկ բանագնացը։
Նշենք, որ ՔՊ վարչությունը 20 անդամ ունի։