00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսական ընկերությունը հաճախորդներին «ուրախացնելու» նոր միջոց կառաջարկի հայկական բիզնեսին

© PhotoԱնտոն Կուչին
Անտոն Կուչին - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2026
Բաժանորդագրվել
Բջջային խաղերի օգտատերերը «գեյմիֆիկացիայի» միջոցով բոնուսներ են ստանում բանկերի, հեռահաղորդակցային օպերատորների և առևտրային ցանցերի հավելվածներում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ռուսական «Digital Lab» ընկերությունը, որը զբաղվում է բջջային խաղերի մշակմամբ, նախատեսում է մուտք գործել հայկական շուկա: Մի քանի տարի առաջ ընկերությունը սկսել է խաղեր մշակել խոշոր ընկերությունների համար։
Առաջին խաղը մշակվել է «Դիքսի» սննդի խանութների ցանցի համար։ Խաղը համեմատաբար պարզ է՝ պետք է կռահել, թե կղզու որ հատվածում են թաղված ոսկու սնդուկները: Հինգ փորձից գուշակելով երեք սնդուկների տեղը՝ օգտատերը որոշակի ապրանքների համար ստանում է 50% զեղչ։ «Digital Lab»-ի համահիմնադիր Անտոն Կուչինը Sputnik Արմենիային պատմեց, որ խաղը տեղադրվել է խանութի կայքի գլխավոր էջում, որևէ կերպ չի գովազդվել, բայց կարճ ժամանակում մի քանի հարյուր հազար օգտատեր է հավաքել։
Հետագա նախագծերը հաստատել են, որ խաղերը զգալիորեն մեծացնում են ինչպես կայքի կամ հավելվածի այցելությունները, այնպես էլ նպաստում են հաճախորդների հավատարմության բարձրացմանը:
«Մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ մոլորակի բնակիչների 43%-ը պարբերաբար խաղում է, ճնշող մեծամասնությունը`բջջային խաղեր։ Այսինքն՝ սա հաստատված վարքագիծ է, ինչը նշանակում է, որ բիզնեսը կարող է դրա հիման վրա զգալիորեն բարձրացնել իր արդյունավետությունը։ Թեև կա երկու պայման` նախ՝ այդ խաղը որակով և «գեյմփլեյ»-ով չպետք է զիջի սովորական բջջային խաղերին, և երկրորդ՝ որպեսզի հաճախորդը պարբերաբար խաղալու հետաքրքրություն ունենա, նրան պետք է առաջարկել ոչ միայն վիրտուալ, այլև իրական բոնուսներ, ապրանքների զեղչեր և այլն», - բացատրեց Կուչինը:
Անցած մի քանի տարիների ընթացքում ընկերությունը խաղեր է ստեղծել ռուսական խոշոր բանկերի, մանրածախ ցանցերի, հեռահաղորդակցային օպերատորների և այլ ընկերությունների համար։
«Վերջերս մենք սկսեցինք մոտիվացիոն խաղեր պատրաստել ընկերությունների անձնակազմի համար։ Իրական աշխատանքային հանձնարարությունները խաղի մեջ վերածվում են բոնուսային միավորների», - ասաց Կուչինը։
Առայժմ ընկերությունը խաղեր է ստեղծում բիզնեսի համար, բայց նաև պետական և քաղաքային ծառայությունների «գեյմիֆիկացիայի» մեծ ներուժ է տեսնում։ Օրինակ`օրինակելի վարքագծի դեպքում (աղբի ճիշտ տեսակավորում կամ քաղաքային վճարների ժամանակին վճարում) կարելի է խաղի միջոցով բոնուս ստանալ, ասենք, անվճար ավտոկայանատեղիի տեսքով։
Մինչ այժմ ընկերության խաղերը ստեղծվել են միայն Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում օգտագործողների համար, բայց վերջին վեց ամսում ընդլայնվում են դեպի Հարավարևելյան Ասիայում գործող խոշոր մանրածախ բիզնես։ Սա հեռանկարային տարածաշրջան է, բնակչության շրջանում երիտասարդների (որոնք ավելի շատ ժամանակ են ծախսում խաղերի վրա, քան տարեցները) տոկոսը մեծ է: Խաղերի հասանելիությունը մեծանում է նաև 4G/5G ինտերնետի հասանելիության, ինչպես նաև ամպային ճարտարապետության զարգացման շնորհիվ, ինչը նշանակում է, որ լավ գրաֆիկայով բարդ խաղերը պարտադիր չէ ներբեռնել հեռախոսում. դրանց կարելի է առցանց միանալ։
«Հույս ունենք մոտ ապագայում սկսել համագործակցել նաև հայ գործընկերների հետ, մանավանդ որ վաղուց արդեն աշխատում ենք Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։ Հայաստանյան բանակցությունները դեռ վաղ փուլում են, բայց սեպտեմբերից ուզում ենք ակտիվացնել դրանք», - ընդգծեց Կուչինը։
Նշենք, որ ընկերությունը հայկական շուկայում բանակցություններ է անցկացնում Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:
ՀՀ–ում սոսինձ արտադրողն ընդլայնել է արտահանումը ՌԴ և ցանկանում է դուրս գալ ԱՄԷ շուկա
Լրահոս
0