https://arm.sputniknews.ru/20260628/patkan-marminy-khusapum-e-gnahatakan-tal-qvocharjani-tesanjuti-artahvosqin-odanavakajanic-103943967.html
Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից
Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից
Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարությանը կից կառույցում խուսափում են գնահատական տալ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T18:29+0400
2026-06-28T18:29+0400
2026-06-28T18:36+0400
ռոբերտ քոչարյան
անձնական տվյալներ
«զվարթնոց» օդանավակայան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103461015_0:0:1500:844_1920x0_80_0_0_d00d6f3cd89cfba04be3b7777709ef2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան իրավական գնահատական չի տվել «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի արտահոսքին։Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նամակով դիմել էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հատուկ վերահսկվող տարածքում նկարահանված կադրերը հայտնվել իշխանական ԶԼՄ-ներում, արդյոք նշանակվել է ծառայողական քննություն, թե ոչ։Մասնավորապես, նրանք պնդում են, որ պետք է նախ ճշտել` արդյոք տեսանյութի աղբյուրը համապատասխան տեսահսկման համակարգն է, ով կամ ովքեր են ունեցել դրան հասանելիություն, ինչ իրավական հիմքով և ինչ նպատակով է այդ հասանելիությունն իրականացվել, ինչպես նաև արդյոք առկա են եղել որևէ աշխատակցի կամ պաշտոնատար անձի կողմից հնարավոր ոչ իրավաչափ գործողություններ։Գործակալությունից հայտնել են, թե այս հանգամանքների պարզումն առաջին հերթին ենթադրում է տեսահսկման համակարգի վերահսկման համար պատասխանատու մարմնում ներքին ծառայողական քննություն, որը համաձայն ՀՀ օրենսդրության` պատկանում է տվյալ պաշտոնատար անձի վերադասին կամ այն պետական մարմնին, որտեղ վերջինս գտնվում է ծառայության մեջ։«Գործակալությունն օժտված չէ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու կամ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ։ Իսկ եթե առկա են որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման կամ օրենքով արգելված այլ արարքի կատարման վերաբերյալ կասկածներ, ապա շահագրգիռ անձինք իրավասու են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում հանցագործության մասին»,– հայտնում են գործակալությունից։Միաժամանակ կառույցից նշել են, որ յուրաքանչյուր դեպք ենթակա է գնահատման՝ դրա կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Այդ համատեքստում կարող են նշանակություն ունենալ, մասնավորապես, տեսանյութում անձի ճանաչելիության աստիճանը, հանրային վայրում գտնվելու հանգամանքը, տվյալների մշակման նպատակը և իրավական հիմքը, ինչպես նաև տեսանյութի հնարավոր փոխանցման, հրապարակման կամ այլ եղանակով մատչելի դարձնելու հանգամանքները։Ավելի վաղ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ծառայողական քննություն չի նշանակվել Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքում արված կադրերի արտահոսքի գործով։«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասել էր Փաշինյանը։ Նշենք, որ գործակալությանը խնդրել էինք գնահատական տալ նաև Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։ Սակայն նրանք խուսափել են պատասխանել այդ հարցին։Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Կարճ ժամանակ անց իշխանական ԶԼՄ-ներում տարածվեցին կադրեր, որոնք նկարահանված էին «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103461015_199:0:1324:844_1920x0_80_0_0_b1320b91e2b3217ce46375244bff5aa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, անձնական տվյալներ, «զվարթնոց» օդանավակայան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ռոբերտ քոչարյան, անձնական տվյալներ, «զվարթնոց» օդանավակայան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից
18:29 28.06.2026 (Թարմացված է: 18:36 28.06.2026) Արդարադատության նախարարությանը կից կառույցում խուսափում են գնահատական տալ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան իրավական գնահատական չի տվել «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի արտահոսքին։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Գեղամ Մանուկյանը նամակով դիմել էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հատուկ վերահսկվող տարածքում նկարահանված կադրերը հայտնվել իշխանական ԶԼՄ-ներում, արդյոք նշանակվել է ծառայողական քննություն, թե ոչ։
«Գործակալությունը չի կարող նշված դեպքի վերաբերյալ այս փուլում ներկայացնել իրավական գնահատական, քանի որ չի տիրապետում մի շարք առանցքային տվյալների»,– ասված է հարցման պատասխանում։
Մասնավորապես, նրանք պնդում են, որ պետք է նախ ճշտել` արդյոք տեսանյութի աղբյուրը համապատասխան տեսահսկման համակարգն է, ով կամ ովքեր են ունեցել դրան հասանելիություն, ինչ իրավական հիմքով և ինչ նպատակով է այդ հասանելիությունն իրականացվել, ինչպես նաև արդյոք առկա են եղել որևէ աշխատակցի կամ պաշտոնատար անձի կողմից հնարավոր ոչ իրավաչափ գործողություններ։
Գործակալությունից հայտնել են, թե այս հանգամանքների պարզումն առաջին հերթին ենթադրում է տեսահսկման համակարգի վերահսկման համար պատասխանատու մարմնում ներքին ծառայողական քննություն, որը համաձայն ՀՀ օրենսդրության` պատկանում է տվյալ պաշտոնատար անձի վերադասին կամ այն պետական մարմնին, որտեղ վերջինս գտնվում է ծառայության մեջ։
«Գործակալությունն օժտված չէ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու կամ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ։ Իսկ եթե առկա են որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման կամ օրենքով արգելված այլ արարքի կատարման վերաբերյալ կասկածներ, ապա շահագրգիռ անձինք իրավասու են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում հանցագործության մասին»,– հայտնում են գործակալությունից։
Միաժամանակ կառույցից նշել են, որ յուրաքանչյուր դեպք ենթակա է գնահատման՝ դրա կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Այդ համատեքստում կարող են նշանակություն ունենալ, մասնավորապես, տեսանյութում անձի ճանաչելիության աստիճանը, հանրային վայրում գտնվելու հանգամանքը, տվյալների մշակման նպատակը և իրավական հիմքը, ինչպես նաև տեսանյութի հնարավոր փոխանցման, հրապարակման կամ այլ եղանակով մատչելի դարձնելու հանգամանքները։
«Գործակալությունը, իր լիազորությունների շրջանակում, հետևում է խնդրին և անհրաժեշտ փաստական ու իրավական հիմքերի, ինչպես նաև տվյալների սուբյեկտի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի առկայության դեպքում կարող է ձեռնարկել իր լիազորության սահմաններում անհրաժեշտ գործողություններ»,– նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ծառայողական քննություն չի նշանակվել Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքում արված կադրերի արտահոսքի գործով։
«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասել էր Փաշինյանը։
Նշենք, որ գործակալությանը խնդրել էինք գնահատական տալ նաև Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։ Սակայն նրանք խուսափել են պատասխանել այդ հարցին։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան
հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Կարճ ժամանակ անց իշխանական ԶԼՄ-ներում տարածվեցին կադրեր, որոնք նկարահանված էին «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով։