https://arm.sputniknews.ru/20260628/irann-aveli-kvosht-kpataskhani-amn-i-kvoghmic-hradadari-khakhtumnerin-ihpk-103936294.html
Իրանն ավելի կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումներին. ԻՀՊԿ
Իրանն ավելի կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումներին. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Քեշմ կղզու և Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին: 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T11:51+0400
2026-06-28T11:51+0400
2026-06-28T11:52+0400
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94334521_0:29:1280:749_1920x0_80_0_0_a43fce4d4014599e5f929231f9ba5b29.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիս - Sputnik. Թեհրանն ավելի կոշտ կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հրադադարի ցանկացած հետագա խախտումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։Իրանական ԶԼՄ-ները այսօր հայտնել էին Քեշմ կղզու և Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր Իրանում բազմաթիվ թիրախների վրա հարձակումը՝ ի պատասխան Թեհրանի կողմից առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման: Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ իր պատասխան հարվածների թիրախավորել են Քուվեյթում ԱՄՆ ավիաբազան և Բահրեյնում ամերիկյան ռազմածովային ուժերի բազան:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ: Հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Արդյունքում վառելիքի գներն աճել էին աշխարհի երկրների մեծ մասում։ Մարտական գործողությունների ավարտից հետո կողմերը բանակցություններ են սկաել։Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/07/94334521_0:0:1138:853_1920x0_80_0_0_18fb5b2fd03c8e10e7142d4d821f1553.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Իրանն ավելի կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումներին. ԻՀՊԿ
11:51 28.06.2026 (Թարմացված է: 11:52 28.06.2026) Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Քեշմ կղզու և Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիս - Sputnik. Թեհրանն ավելի կոշտ կարձագանքի ԱՄՆ-ի կողմից հրադադարի ցանկացած հետագա խախտումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Իրանը վճռական պատասխան կտա հակառակորդի ցանկացած գործողության։ Հրադադարի յուրաքանչյուր խախտման համար ավելի կոշտ պատասխան կտրվի», - ասել է Մոհեբին իրանական SNN հեռուստաալիքին։
Իրանական ԶԼՄ-ները այսօր հայտնել էին Քեշմ կղզու և Սիրիկ քաղաքի շրջանում հարվածների մասին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր Իրանում բազմաթիվ թիրախների վրա հարձակումը՝ ի պատասխան Թեհրանի կողմից առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման: Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ իր պատասխան հարվածների թիրախավորել են Քուվեյթում ԱՄՆ ավիաբազան և Բահրեյնում ամերիկյան ռազմածովային ուժերի բազան:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան երեք հազար մարդ: Հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Արդյունքում վառելիքի գներն աճել էին աշխարհի երկրների մեծ մասում։ Մարտական գործողությունների ավարտից հետո կողմերը բանակցություններ են սկաել։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:
Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։