https://arm.sputniknews.ru/20260628/arevmtjan-elitaery-pvordzum-en-nerqin-kharnashpvot-sermanel-rd-um-bajc-chi-stacvum-putin-103942821.html
Արևմտյան էլիտաները փորձում են ներքին խառնաշփոթ սերմանել ՌԴ-ում, բայց չի ստացվում. Պուտին
Արևմտյան էլիտաները փորձում են ներքին խառնաշփոթ սերմանել ՌԴ-ում, բայց չի ստացվում. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը ամուր կանգնած է իր ժողովրդի շնորհիվ և պատրաստ է պայքարել իր ապագայի համար: 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T17:32+0400
2026-06-28T17:32+0400
2026-06-29T15:01+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103758411_0:0:3077:1731_1920x0_80_0_0_892415f86ac84f7e7175b984797e65ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Արևմտյան էլիտաները փորձում են ներքին խռովություն սերմանել Ռուսաստանում, սակայն դա նրանց չի հաջողվում։ Այս մասին Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXIII համագումարում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ուժեղ է եղել և հաղթել է իր ժողովրդի միասնության շնորհիվ։«Հենց մեր ներքին միասնությունը հանգիստ չի տալիս որոշ չարակամների։ Ինչպես արդեն նշել եմ, նրանք կցանկանային խաթարել այն, թուլացնել այն, կասկածի տակ դնել այն։ Նրանց մոտ երբեք չի ստացվել և հիմա էլ չի ստացվի», - ասել է Պուտինը։Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ամուր կանգնած է իր ժողովրդի շնորհիվ և պատրաստ է պայքարել իր ապագայի համար։«Հենց այսպիսի մարդկանց, մեր ամբողջ ժողովրդի շնորհիվ է, որ Ռուսաստանը, ինչպես ասում են, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, պնդում է իր հիմնարար շահերը և պատրաստ է պայքարել դրանց համար։ Մեր ապագայի, կենսակերպի, աշխարհայացքի, ավանդույթների և հիմքերի համար», - ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ հավելելով, որ Ռուսաստանի սահմանների անձեռնմխելիությունը, անշուշտ, կապահովվի երկարաժամկետ հեռանկարում։Այսօր Մոսկվայում անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության 23-րդ համագումարի առաջին փուլը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103758411_140:0:2869:2047_1920x0_80_0_0_bc618a02fcf94483e4da1021e31b2099.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք
վլադիմիր պուտին, ռուսաստան, արևմուտք
Արևմտյան էլիտաները փորձում են ներքին խառնաշփոթ սերմանել ՌԴ-ում, բայց չի ստացվում. Պուտին
17:32 28.06.2026 (Թարմացված է: 15:01 29.06.2026) ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը ամուր կանգնած է իր ժողովրդի շնորհիվ և պատրաստ է պայքարել իր ապագայի համար:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Արևմտյան էլիտաները փորձում են ներքին խռովություն սերմանել Ռուսաստանում, սակայն դա նրանց չի հաջողվում։ Այս մասին Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXIII համագումարում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանը կոպիտ, առանց չափազանցության` աննախադեպ ճնշում է ապրում արևմտյան վերնախավերի կողմից: Նրանք չեն կարողանում մեզ ռազմավարական պարտութան մատնել, չեն կարողանում հաղթել մարտի դաշտում, փորձում են ցնցել քաղաքական իրավիճակը, սերմանել ներքին անկարգություններ, դա նույնպես չի ստացվում»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ուժեղ է եղել և հաղթել է իր ժողովրդի միասնության շնորհիվ։
«Հենց մեր ներքին միասնությունը հանգիստ չի տալիս որոշ չարակամների։ Ինչպես արդեն նշել եմ, նրանք կցանկանային խաթարել այն, թուլացնել այն, կասկածի տակ դնել այն։ Նրանց մոտ երբեք չի ստացվել և հիմա էլ չի ստացվի», - ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ամուր կանգնած է իր ժողովրդի շնորհիվ և պատրաստ է պայքարել իր ապագայի համար։
«Հենց այսպիսի մարդկանց, մեր ամբողջ ժողովրդի շնորհիվ է, որ Ռուսաստանը, ինչպես ասում են, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, պնդում է իր հիմնարար շահերը և պատրաստ է պայքարել դրանց համար։ Մեր ապագայի, կենսակերպի, աշխարհայացքի, ավանդույթների և հիմքերի համար», - ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ հավելելով, որ Ռուսաստանի սահմանների անձեռնմխելիությունը, անշուշտ, կապահովվի երկարաժամկետ հեռանկարում։
Այսօր Մոսկվայում անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության 23-րդ համագումարի առաջին փուլը։