https://arm.sputniknews.ru/20260628/400-erg-ev-azg-parapants-ajceqarty-raisa-mkrtchjany-giter-aranc-lavatesutjan-chi-lini-103939762.html
400 երգ և «Ազգ փառապանծ» այցեքարտը. Ռաիսա Մկրտչյանը գիտեր` առանց լավատեսության չի լինի
400 երգ և «Ազգ փառապանծ» այցեքարտը. Ռաիսա Մկրտչյանը գիտեր` առանց լավատեսության չի լինի
Sputnik Արմենիա
Ռաիսա Մկրտչյանի` մեզ ժառանգած ավելի քան 400 երգերը միշտ կհնչեն՝ այսուհետ միմյանց կապելով երկինքն ու երկիրը։ 28.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-28T15:09+0400
2026-06-28T15:09+0400
2026-06-28T15:39+0400
ռաիսա մկրտչյան
երգ
երգչուհի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99214798_0:49:1600:949_1920x0_80_0_0_d23a37312f2963677e81d77ea667b403.jpg
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանի մահով հայկական մշակույթը անդառնալի կորուստ ունեցավ։ Հիշելով տաղանդաշատ երգչուհուն` ներկայացնում ենք նրա հետ Sputnik Արմենիայի հարցազրույցը, որը տեղի էունեցել 2022 թվականի փետրվարի 25-ին՝ երգչուհուն 80-ամյակի առթիվ։ Այսօր այդ զրույցը վերածվել է թանկագին հուշի։Ռաիսա Մկրտչյանը չէր սիրում աղմկոտ տարեդարձներ. նախընտրում էր մտերմիկ միջավայր և հարազատների ուշադրությունը։ Մանկության մասին խոսելիս` նրա դեմքին միանգամից ջերմ ժպիտ էր հայտնվում, թեև ափսոսում էր, որ իր երեխաները չեն տեսել Սևանի իր պապական տան մաքուր, գյուղական մթնոլորտը։ Պատերազմի ծանր տարիներին ընթացած մանկությունից նրա հիշողության մեջ, զարմանալիորեն, միայն գեղեցիկ պատկերներն էին մնացել։Այդ երեկոներին էլ, երբ Սևանը հայելու պես հարթ էր, իսկ աստղերը՝ ձեռքով բռնելու չափ մոտ, պատշգամբում նստած տատիկի մեղմ ձայնով ձևավորվում էր նրա երաժշտական աշխարհը։Ռաիսա Մկրտչյանը միշտ զգացել է իրեն ուղղորդող ուժերի ներկայությունը։ Ծնողները, չունենալով երաժշտական կրթություն, նրան տվել էին երաժշտական դպրոց, քանի որ նկատել էին երաժշտության հանդեպ աղջկա բացառիկ սերն ու ընկալումը։ Նա երազում էր դառնալ դաշնակահարուհի, սովորում էր Սայաթ-Նովայի անվան դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ուսանողական ակտիվ կյանքն ու ջազային փառատոնները կանխորոշեցին նրա ուղին։ Ռոբերտ Ամիրխանյանը, Մելիք Մավիսակալյանը, Մարտին Վարդազարյանը իրենց առաջին երգերը վստահում էին հենց նրան։Այդ ճանապարհի սկզբում, սակայն, Կոնստանտին Օրբելյանը որոշել էր փոխել նրա անուն-ազգանունը, քանի որ «Մկրտչյանը» հինգ բաղաձայնով դժվար հիշվող էր, իսկ «Ռաիսան»՝ ոչ հայկական։ Այսպես, Մոսկվայի Սյունազարդ դահլիճում կայացած Հայաստանի օրերին նա բեմ բարձրացավ որպես Արմինե Սարյան։ Բայց այդ կեղծանունը երկար չապրեց։«Մի երկու ամիս հետո ես վերադարձա, ասացի՝ ես չեմ կարող այդպես։ Եվ իմ եղբայրը՝ Անատոլի Մկրտչյանը, ասաց. «Քույր ջան, եթե դու հաջողություն ունենաս, ամենադժվար ազգանունն էլ կհիշվի»։ Եվ ես նորից իմ ազգանունին վերադարձա»։Չնայած համաշխարհային բեմերին ու մեծագույն ճանաչմանը, նրան անծանոթ մնաց աստղային հիվանդությունը։1969 թվականից նա իր կյանքը կապեց մանկավարժության հետ՝ սկսելով դասավանդել Բաբաջանյանի անվան քոլեջում և Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Իր ուրույն ձեռագրի փոխանցման մասին խոսում էր խորը իմաստությամբ։«Բաներ կան, որ անհնարին է սովորեցնել, դա իրենք պետք է ունենան։ Գիտե՞ք, կա հմայք, որը վերևից է տրվում, դա չես կարող պարապելով փոխանցել։ Բայց էն բոլոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են՝ մաքրությունը, ինտոնացիոն ճիշտ ձևը, ֆրազիրովկան... դրանց դու միջամտում ես շատ ակտիվ։ Ամեն անգամ, երբ բեմ ես դուրս գալիս, պետք է լինի այն զգացողությունը, որ սա վերջին անգամն է, ինչ որ ունես՝ պետք է հանես մեջիցդ։ Ասում են՝ երգը այն է, ինչ որ դու կաս, չէ՞։ Քո ներքնաշխարհը, քո ապրելակերպը, քո շրջապատը՝ ամեն ինչ նշանակություն ունի»։Ռաիսա Մկրտչյանի ձայնադարանում ավելի քան 400 երգ կա, բայց կար մեկը, որը նրա անբաժան այցեքարտն էր բոլոր համերգներին.«Առնոյի «Ազգ փառապանծ» երգը դարձավ իմ առաջին երգը, ուր որ գնացել եմ, իմ ելույթը միշտ սկսվել է դրանով, որովհետև դա և՛ հայրենիքի գովերգումն էր, և՛ հայ երգի նոր, ավելի աշխույժ մոտեցում։ Ինձ համար հոգուս մոտ են Ամիրխանյանի հրաշալի, ուղղակի հեքիաթային երգերը՝ «Ինձնից այնքան ես բացակա եղել» կամ «Մնաս բարով, իմ սեր» երգը»։Նա իրեն անչափ երջանիկ էր համարում նոր ստեղծված նոտաներին շունչ տալու հնարավորության համար. «Գիտե՞ք ինչն էր ամենամեծ երջանկությունը` երբ նոր գրված նոտաներին դու կյանք ես տալիս, քո միջով ես անցկացնում, և քեզնից է կախված, որ երգը շունչ առնի, երջանիկ ես, որ քո հոգուց մի կտոր պոկել ու դրել ես երգի մեջ»։Նա գտնում էր, որ պետք է պետականորեն պաշտպանել հայկական մշակույթն ու ինքնությունը օտարի յուրացումներից։ Չնայած այսօրվա դժվարին ժամանակներին, երգչուհին հանդիպման վերջում վերահաստատեց իր գլխավոր պատգամը, որն այսօր հնչում է որպես կտակ. «Առանց լավատեսության չի լինի ապրել...»։Նրա թողած ավելի քան 400 երգերը միշտ կհնչեն՝ այսուհետ միմյանց կապելով երկինքն ու երկիրը։Մկրտչյանի երգարվեստը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան. Փաշինյանի ցավակցական ուղերձը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_23899b370fa4b6a84897cdb0676becc4.jpg
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_23899b370fa4b6a84897cdb0676becc4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99214798_53:0:1476:1067_1920x0_80_0_0_608d4a63972354df84fe3096193cea42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_23899b370fa4b6a84897cdb0676becc4.jpg
ռաիսա մկրտչյան, երգ, երգչուհի
ռաիսա մկրտչյան, երգ, երգչուհի
400 երգ և «Ազգ փառապանծ» այցեքարտը. Ռաիսա Մկրտչյանը գիտեր` առանց լավատեսության չի լինի
15:09 28.06.2026 (Թարմացված է: 15:39 28.06.2026) Ռաիսա Մկրտչյանի` մեզ ժառանգած ավելի քան 400 երգերը միշտ կհնչեն՝ այսուհետ միմյանց կապելով երկինքն ու երկիրը։
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանի
մահով հայկական մշակույթը անդառնալի կորուստ ունեցավ։ Հիշելով տաղանդաշատ երգչուհուն` ներկայացնում ենք նրա հետ
Sputnik Արմենիայի հարցազրույցը, որը տեղի էունեցել 2022 թվականի փետրվարի 25-ին՝ երգչուհուն 80-ամյակի առթիվ։ Այսօր այդ զրույցը վերածվել է թանկագին հուշի։
Ռաիսա Մկրտչյանը չէր սիրում աղմկոտ տարեդարձներ. նախընտրում էր մտերմիկ միջավայր և հարազատների ուշադրությունը։ Մանկության մասին խոսելիս` նրա դեմքին միանգամից ջերմ ժպիտ էր հայտնվում, թեև ափսոսում էր, որ իր երեխաները չեն տեսել Սևանի իր պապական տան մաքուր, գյուղական մթնոլորտը։ Պատերազմի ծանր տարիներին ընթացած մանկությունից նրա հիշողության մեջ, զարմանալիորեն, միայն գեղեցիկ պատկերներն էին մնացել։
«Էնքան գեղեցիկ հիշողություններ են... Սար բարձրանալը, սինձ քաղելը, սինձից ծամոն պատրաստելը։ Արտերի հոտավետ ծաղիկները հավաքում էինք, լցնում շշի մեջ ու հողի տակ թաղում. որոշ ժամանակ անց դա վերածվում էր անուշահոտության՝ մեր «դուխին» էր։ «Կլաս» էինք խաղում կոնֆետի թղթերով։ Հիշում եմ նաև «Միկոյան» նավը ծովափին. կղզին այն ժամանակ իսկական կղզի էր։ Տատիկս խնոցի էր հարում, իսկ մեզ՝ երեխաներիս, ասում էր՝ էստեղ եղեք, որ արծիվներին քշեք, հավերի ճտերին չտանեն»։
Այդ երեկոներին էլ, երբ Սևանը հայելու պես հարթ էր, իսկ աստղերը՝ ձեռքով բռնելու չափ մոտ, պատշգամբում նստած տատիկի մեղմ ձայնով ձևավորվում էր նրա երաժշտական աշխարհը։
Ռաիսա Մկրտչյանը միշտ զգացել է իրեն ուղղորդող ուժերի ներկայությունը։ Ծնողները, չունենալով երաժշտական կրթություն, նրան տվել էին երաժշտական դպրոց, քանի որ նկատել էին երաժշտության հանդեպ աղջկա բացառիկ սերն ու ընկալումը։ Նա երազում էր դառնալ դաշնակահարուհի, սովորում էր Սայաթ-Նովայի անվան դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ուսանողական ակտիվ կյանքն ու ջազային փառատոնները կանխորոշեցին նրա ուղին։ Ռոբերտ Ամիրխանյանը, Մելիք Մավիսակալյանը, Մարտին Վարդազարյանը իրենց առաջին երգերը վստահում էին հենց նրան։
Այդ ճանապարհի սկզբում, սակայն, Կոնստանտին Օրբելյանը որոշել էր փոխել նրա անուն-ազգանունը, քանի որ «Մկրտչյանը» հինգ բաղաձայնով դժվար հիշվող էր, իսկ «Ռաիսան»՝ ոչ հայկական։ Այսպես, Մոսկվայի Սյունազարդ դահլիճում կայացած Հայաստանի օրերին նա բեմ բարձրացավ որպես Արմինե Սարյան։ Բայց այդ կեղծանունը երկար չապրեց։
«Մի երկու ամիս հետո ես վերադարձա, ասացի՝ ես չեմ կարող այդպես։ Եվ իմ եղբայրը՝ Անատոլի Մկրտչյանը, ասաց. «Քույր ջան, եթե դու հաջողություն ունենաս, ամենադժվար ազգանունն էլ կհիշվի»։ Եվ ես նորից իմ ազգանունին վերադարձա»։
Չնայած համաշխարհային բեմերին ու մեծագույն ճանաչմանը, նրան անծանոթ մնաց աստղային հիվանդությունը։
«Ինձ ասում են՝ ես համեստ եմ։ Ես ուղղակի ինձ անընդհատ ցուցադրելու պրոբլեմը չունեմ։ Ես անում եմ իմ աշխատանքը, սիրով եմ անում... Ամեն ինչում եմ սիրում բնական լինել՝ և՛ մարդկանց հետ, և՛ աշխատանքում»։
1969 թվականից նա իր կյանքը կապեց մանկավարժության հետ՝ սկսելով դասավանդել Բաբաջանյանի անվան քոլեջում և Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Իր ուրույն ձեռագրի փոխանցման մասին խոսում էր խորը իմաստությամբ։
«Բաներ կան, որ անհնարին է սովորեցնել, դա իրենք պետք է ունենան։ Գիտե՞ք, կա հմայք, որը վերևից է տրվում, դա չես կարող պարապելով փոխանցել։ Բայց էն բոլոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են՝ մաքրությունը, ինտոնացիոն ճիշտ ձևը, ֆրազիրովկան... դրանց դու միջամտում ես շատ ակտիվ։ Ամեն անգամ, երբ բեմ ես դուրս գալիս, պետք է լինի այն զգացողությունը, որ սա վերջին անգամն է, ինչ որ ունես՝ պետք է հանես մեջիցդ։ Ասում են՝ երգը այն է, ինչ որ դու կաս, չէ՞։ Քո ներքնաշխարհը, քո ապրելակերպը, քո շրջապատը՝ ամեն ինչ նշանակություն ունի»։
Ռաիսա Մկրտչյանի ձայնադարանում ավելի քան 400 երգ կա, բայց կար մեկը, որը նրա անբաժան այցեքարտն էր բոլոր համերգներին.
«Առնոյի «Ազգ փառապանծ» երգը դարձավ իմ առաջին երգը, ուր որ գնացել եմ, իմ ելույթը միշտ սկսվել է դրանով, որովհետև դա և՛ հայրենիքի գովերգումն էր, և՛ հայ երգի նոր, ավելի աշխույժ մոտեցում։ Ինձ համար հոգուս մոտ են Ամիրխանյանի հրաշալի, ուղղակի հեքիաթային երգերը՝ «Ինձնից այնքան ես բացակա եղել» կամ «Մնաս բարով, իմ սեր» երգը»։
Նա իրեն անչափ երջանիկ էր համարում նոր ստեղծված նոտաներին շունչ տալու հնարավորության համար. «Գիտե՞ք ինչն էր ամենամեծ երջանկությունը` երբ նոր գրված նոտաներին դու կյանք ես տալիս, քո միջով ես անցկացնում, և քեզնից է կախված, որ երգը շունչ առնի, երջանիկ ես, որ քո հոգուց մի կտոր պոկել ու դրել ես երգի մեջ»։
Որպես արվեստագետ, նա ցավով էր նայում ժամանակակից երաժշտության աղավաղումներին ու օտարամուտ տարրերին։ «Շատ վատ է ամեն ինչ, ճաշակ չկա։ Կան տաղանդավոր մարդիկ, լավ երգող, բայց հետո տեսնում ես լրիվ աղավաղված, ոչ հայկական դարձվածքներ, անճաշակ անցումներ, որոնք բացարձակապես օտար են հայկական ֆրազավորմանը։ Ասում են՝ իբր ժողովուրդն է պահանջում, բայց դա ժողովրդի պահանջը չէ. ժողովուրդն ինչ լսում է, այն էլ ընկալում է, նստում է ականջի մեջ։ Շոուբիզնեսն արվեստ չէ, դա ուղղակի գումար վաստակելու միջոց է... Ես հիմիկվա երգերը չեմ լսում, որովհետև հիմնականում դա անճաշակություն է՝ համեմված արաբական ու թուրքական աշխարհի մելիզմներով»։
Նա գտնում էր, որ պետք է պետականորեն պաշտպանել հայկական մշակույթն ու ինքնությունը օտարի յուրացումներից։ Չնայած այսօրվա դժվարին ժամանակներին, երգչուհին հանդիպման վերջում վերահաստատեց իր գլխավոր պատգամը, որն այսօր հնչում է որպես կտակ. «Առանց լավատեսության չի լինի ապրել...»։
Նրա թողած ավելի քան 400 երգերը միշտ կհնչեն՝ այսուհետ միմյանց կապելով երկինքն ու երկիրը։