00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Վոլգոգրադում 10 մարդ է տուժել Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով. մարզպետ

© Sputnik / Наталья СеливерстоваՇտապօգնության մեքենա
Շտապօգնության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2026
Բաժանորդագրվել
Վնասվել են Վոլգոգրադի ձեռնարկության արտադրական օբյեկտները։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Վոլգոգրադի մարզում գտնվող ձեռնարկության արտադրական օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հասցրած ավիահարվածի հետևանքով 10 մարդ է վիրավորում ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը և այսօր առավոտյան հետ են մղել Կիևի հանցավոր ռեժիմի կողմից Վոլգոգրադի մարզի տարածքում ահաբեկչական հարձակումը... Այս պահին հայտնի է 10 մարդու վիրավորվելու մասին», - Բոչարովի խոսքերն է մեջբերվել Վոլգոգրադի մարզի վարչակազմի Max հարթակում։
Բոլոր վիրավորները տեղափոխվել են շտապօգնության հիվանդանոց՝ վնասվածքների աստիճանը գնահատելու համար։ Բժիշկները նախնական հաստատել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Բոչարովը պարզաբանել է, որ ձեռնարկության արտադրական օբյեկտները վնասվել են։ Հրդեհները մեկուսացվել, ապա մարվել են։ Բնակելի շենքերին վնաս չի հասցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0