00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Որքա՞ն գումար է պետք TRIPP-ի իրականացման համար. ՀՀ ֆինանսների փոխնախարարի մեկնաբանությունը

© Sputnik / StringerԱվագ Ավանեսյան
Ավագ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2026
Բաժանորդագրվել
Առաջիկա ներդրումների հարցը քննարկվում է ԱՄՆ գործընկերների հետ, որոնք էլ պետք է իրականացնեն հիմնական ներդրումը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հաշվարկներ կան, սակայն դրանք այժմ քննարկվում են ԱՄՆ գործընկերների հետ։
«Դեռ հրապարակային ինֆորմացիա չէ։ Երբ հրապարակային դառնա, կիմանաք», – ասաց փոխնախարարը։
Հարցին, թե որքան է գնահատվում միայն Սյունիքի երկաթուղու կառուցումը, և արդյոք փոխվել են հաշվարկները (ժամանակին այն գնահատվում էր մոտ 200-220 մլն դոլար. խմբ.), փոխնախարարը պատասխանեց` ենթակառուցվածքների հետ կապված հիմնական ներդրումները կիրականացնեն ԱՄՆ գործընկերները։
«Մի փոքր դժվարանում եմ նրանց փոխարեն ինչ–որ բան ասել և, այսպես ասած, փակել ինչ–որ ուղղության մեջ», – ասաց փոխնախարարը՝ պարզաբանելով, որ հիմա գնահատումներ են իրականացվում են, և երբ դրանք թարմացվեն, իշխանությունը կհայտնի այդ մասին։
Sputnik Արմենիան հետաքրքրվեց նաև Ախուրիկ և Երասխ երկաթուղային հատվածների իրավիճակով։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Հայաստանին Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետ տանող ճանապարհների կառուցման գործում։
Խոսքը միայն խորհրդատվության մասի՞ն է, թե՞ նաև ֆինանսական աջակցություն է նախատեսվում։ Այս հարցին Ավանեսյանը պատասխանեց, որ սովորաբար, երբ ԵՄ-ն համաձայնագիր է ստորագրում, այն երկու բաղադրիչներն էլ ներառում է։ Նրա խոսքով` ԵՄ-ն զգալի գիտելիք և փորձ է կուտակել հենց ենթակառուցվածքների ճիշտ նախագծման հարցում։ Հարցին, թե արդյոք այս հատվածների վերականգնումը քննարկվում է «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ, պաշտոնյան պատասխանեց, որ զուգահեռ տարբեր քննարկումներ են ընթանում։
«Եթե «Հարավկովկասյան երկաթուղին» ասի՝ «ես հետաքրքրված եմ և ուզում եմ ներդրում կատարել», հիանալի է։ Եթե հաշվարկի, և գինը, որը պահանջի, այնքան բարձր լինի, որ մեր էքստերնալիաները (արտաքին էֆեկտ) զրոյի գան, ապա նպատակահարմարության հարց կկանգնի», – ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության համար քննարկումներում կարևոր է երկրի օգուտը, որ ՀՀ տնտեսությունը վնաս չկրի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0