https://arm.sputniknews.ru/20260627/shaqari-hamashkharhajin-giny-ktruk-kbardzrana-pvordzagety-pattsharneri-masin-103917653.html
Շաքարի համաշխարհային գինը կտրուկ կբարձրանա. փորձագետը՝ պատճառների մասին
Շաքարի համաշխարհային գինը կտրուկ կբարձրանա. փորձագետը՝ պատճառների մասին
Sputnik Արմենիա
Գների աճի կարող է հանգեցնել Էլ Նինյոյի կլիմայական ֆենոմենը՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում մակերեսային ջրերի անոմալ տաքացումը, որը սպառնում է մեծ վնաս... 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T11:40+0400
2026-06-27T11:40+0400
2026-06-27T11:54+0400
շաքար
գնաճ
հնդկաստան
բրազիլիա
բորսա
ֆոնդային բորսա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70915897_0:83:1600:983_1920x0_80_0_0_78e617f7bf02074575202c0fe60e3471.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Էլ Նինյո օդերևութաբանական երևույթը կարող է կործանել Հնդկաստանում շաքարեղեգի բերքը։ Այդ դեպքում երկիրը ստիպված կլինի սահմանափակել այս ապրանքատեսակի արտահանումը, ինչից հետո շաքարի համաշխարհային գները կտրուկ կբարձրանան: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Նախագահական ակադեմիայի միջազգային ագրոբիզնեսի և պարենային անվտանգության կենտրոնի տնօրեն Անատոլի Տիխոնովը։Նա նշել է, որ Հնդկաստանում կլիմայական այս երևույթն անվանում են «ֆինանսների իսկական նախարար»:Շաքարեղեգը բրնձից հետո Հնդկաստանի երկրորդ ռազմավարական արտադրանքն է: Շաքարի արտադրության և արտահանման գծով երկիրը առաջատարի դիրքը կիսում է Բրազիլիայի հետ: Սակայն մշակման հիմնական տարածաշրջանները՝ Մահարաշտրան, Կարնատական, Թամիլ Նադուն, արդեն զգում են Էլ Նինոյի մոտեցումը և ջրային ռեսուրսների խիստ կարիք ունեն:Էլ Նինոյի մասին լուրերի ֆոնին Լոնդոնի բորսայում սպիտակ շաքարի ֆյուչերսներն արդեն հունիսի սկզբին գերազանցել են տոննայի դիմաց 660 դոլարը:ԵՏՀ–ն Հայաստանին ազատել է շաքարի հումքի ներմուծման մաքսատուրքիցՀնդկաստանն իր հերթին արդեն հայտարարել է մինչև սեպտեմբերի 30-ը շաքարի արտահանման դադարեցման մասին: Փորձագետի կանխատեսմամբ` եթե երկիրը որոշի ամբողջությամբ դադարեցնել շաքարի մատակարարումը, այս ապրանքատեսակի համաշխարհային գները կբարձրանան մինչև 750-800 դոլար մեկ տոննայի դիմաց:Տիխոնովի գնահատմամբ` ներմուծող շատ երկրների համար` հատկապես Աֆրիկայում և Հարավային Ասիայում, շաքարի գների աճը կնշանակի պարենային զամբյուղի 10-15%-ով թանկացում։Միևնույն ժամանակ, շաքարի ռուսական շուկան ամբողջությամբ ապահովված է սեփական արտադրանքով։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ 2025 թվականին շաքարի ճակնդեղի բերքը կազմել է 48,9 միլիոն տոննա, ինչը 8,5%-ով բարձր է 2024 թվականի մակարդակից: Միաժամանակ նաև նշվել է, որ արտադրվածի չափը բավարար է ինչպես ներքին պահանջարկը ծածկելու, այնպես էլ արտահանման ներուժն իրացնելու համար։Բրազիլիան շաքարավազի գները իջեցնում է, Հնդկաստանը և Թաիլանդը՝ բարձրացնում. մանրամասներ
հնդկաստան
բրազիլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70915897_91:0:1510:1064_1920x0_80_0_0_7e22c64b33188692e3199585d7bfb30b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շաքար, գնաճ, հնդկաստան, բրազիլիա, բորսա, ֆոնդային բորսա
շաքար, գնաճ, հնդկաստան, բրազիլիա, բորսա, ֆոնդային բորսա
Շաքարի համաշխարհային գինը կտրուկ կբարձրանա. փորձագետը՝ պատճառների մասին
11:40 27.06.2026 (Թարմացված է: 11:54 27.06.2026) Գների աճի կարող է հանգեցնել Էլ Նինյոյի կլիմայական ֆենոմենը՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում մակերեսային ջրերի անոմալ տաքացումը, որը սպառնում է մեծ վնաս հասցնել Հնդկաստանի բերքին:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Էլ Նինյո օդերևութաբանական երևույթը կարող է կործանել Հնդկաստանում շաքարեղեգի բերքը։ Այդ դեպքում երկիրը ստիպված կլինի սահմանափակել այս ապրանքատեսակի արտահանումը, ինչից հետո շաքարի համաշխարհային գները կտրուկ կբարձրանան:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Նախագահական ակադեմիայի միջազգային ագրոբիզնեսի և պարենային անվտանգության կենտրոնի տնօրեն Անատոլի Տիխոնովը։
«Հնդկաստանում շաքարի արտադրությունը տարեկան կտրվածքով կարող է կրճատվել 3-8 մլն տոննայով։ Եթե Հնդկաստանն ամբողջությամբ դադարեցնի արտահանումը, իսկ Բրազիլիան չկարողանա արագ ավելացնել մատակարարումները սահմանափակ վերամշակման պատճառով, համաշխարհային գները զգալիորեն կբարձրանան», - բացատրել է փորձագետը։
Նա նշել է, որ Հնդկաստանում կլիմայական այս երևույթն անվանում են «ֆինանսների իսկական նախարար»:
Շաքարեղեգը բրնձից հետո Հնդկաստանի երկրորդ ռազմավարական արտադրանքն է: Շաքարի արտադրության և արտահանման գծով երկիրը առաջատարի դիրքը կիսում է Բրազիլիայի հետ: Սակայն մշակման հիմնական տարածաշրջանները՝ Մահարաշտրան, Կարնատական, Թամիլ Նադուն, արդեն զգում են Էլ Նինոյի մոտեցումը և ջրային ռեսուրսների խիստ կարիք ունեն:
Էլ Նինոյի մասին լուրերի ֆոնին Լոնդոնի բորսայում սպիտակ շաքարի ֆյուչերսներն արդեն հունիսի սկզբին գերազանցել են տոննայի դիմաց 660 դոլարը:
Հնդկաստանն իր հերթին արդեն հայտարարել է մինչև սեպտեմբերի 30-ը շաքարի արտահանման դադարեցման մասին: Փորձագետի կանխատեսմամբ` եթե երկիրը որոշի ամբողջությամբ դադարեցնել շաքարի մատակարարումը, այս ապրանքատեսակի համաշխարհային գները կբարձրանան մինչև 750-800 դոլար մեկ տոննայի դիմաց:
Տիխոնովի գնահատմամբ` ներմուծող շատ երկրների համար` հատկապես Աֆրիկայում և Հարավային Ասիայում, շաքարի գների աճը կնշանակի պարենային զամբյուղի 10-15%-ով թանկացում։
Միևնույն ժամանակ, շաքարի ռուսական շուկան ամբողջությամբ ապահովված է սեփական արտադրանքով։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ 2025 թվականին շաքարի ճակնդեղի բերքը կազմել է 48,9 միլիոն տոննա, ինչը 8,5%-ով բարձր է 2024 թվականի մակարդակից: Միաժամանակ նաև նշվել է, որ արտադրվածի չափը բավարար է ինչպես ներքին պահանջարկը ծածկելու, այնպես էլ արտահանման ներուժն իրացնելու համար։