https://arm.sputniknews.ru/20260627/rusakan-ynkerutjuny-hrdehneri-vtangy-nvazecnvogh-tekhnvolvogia-karajarki-hajastanin-103909988.html
Ռուսական ընկերությունը հրդեհների վտանգը նվազեցնող տեխնոլոգիա կառաջարկի Հայաստանին
Ռուսական ընկերությունը հրդեհների վտանգը նվազեցնող տեխնոլոգիա կառաջարկի Հայաստանին
Sputnik Արմենիա
Այս տեխնոլոգիան հատկապես արդիական է թանգարանների և արխիվների համար, որտեղ ցուցանմուշներն ու փաստաթղթերը կարող են վնասվել հրդեհաշիջման փրփուրից։ 27.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-27T17:11+0400
2026-06-27T17:11+0400
2026-06-27T17:11+0400
հայաստան
ռուսաստան
հրդեհ
թանգարան
դենիս վեդենին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103904800_0:125:786:567_1920x0_80_0_0_1863c3a9d344c792137ea478b5da7646.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսական «Բորլաս խումբ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում հակահրդեհային պաշտպանության համակարգ առաջարկել, որը կանխում է հրդեհների բռնկումը։Նրա խոսքով` տեխնոլոգիան հատկապես պահանջված է այն օբյեկտներում, որտեղ հրդեհաշիջման համակարգերի օգտագործումը կարող է վնասել գույքը: Խոսքը արխիվների, թանգարանային ֆոնդերի, կինոդարանների, ինչպես նաև սերվերային սենյակների և տվյալների կենտրոնների մասին է:Առավելագույն պաշտպանություն պահանջող օբյեկտների համար թթվածնի կոնցենտրացիան կարելի է նվազեցնել մինչև 10%: Նման պայմաններում կրակը ոչ միայն չի տարածվում, այլև նույնիսկ կայծ չի կարող առաջանալ:«Մի շարք պատճառներով մենք չենք կարող բացահայտել բոլոր այն օբյեկտները, որտեղ օգտագործվում է մեր տեխնոլոգիան։ Սակայն կարող ենք ասել, որ այն օգտագործվում է Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդերից մեկում, ինչպես նաև Ռուսաստանի մի քանի մարզային արխիվներում», – ասաց նա։Իդեալական վայր է. էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռուսական ցանցը մուտք է գործել ՀՀՄիևնույն ժամանակ համակարգը չի փոխարինում հրդեհաշիջման ավանդական համակարգերին, որոնք շարունակում են պաշտպանել շենքի ընդհանուր տարածքը. հատուկ պահպանվող տարածքներում թթվածնի ցածր պարունակությամբ տեխնոլոգիան թույլ է տալիս ոչ թե մարել կրակը, այլ կանխել դրա առաջացումը:ՌԴ սահմաններից դուրս ընկերությունը դեռ նման համակարգեր չի ներդրել, սակայն արդեն իսկ բանակցություններ է անցկացնում Ղազախստանում, Ուզբեկստանում և Հայաստանում։ ՀՀ–ում բանակցություններն անցկացվում են ՌԴ–ի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։Նա հստակեցրեց, որ հիպոքսիկ մթնոլորտի ստեղծման մեթոդը հարմար չէ վառոդ պահելու համար, քանի որ վառոդն ինքը թթվածին է պարունակում և կարող է այրվել, եթե նույնիսկ շրջակա օդում թթվածին չկա։Բացի այդ, կան նյութեր, որոնք մթնոլորտային թթվածնի կարիք չունեն այրման համար։ Դրանց թվում են մագնեզիումը, տիտանը, նատրիումը, կալիումը և դրանց համաձուլվածքները, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել ջրի կամ ածխաթթու գազի հետ: Նման նյութերը մարելու համար պետք է օգտագործվեն հատուկ հրդեհաշիջման միջոցներ, և այդ նյութերը պետք է պահվեն առանձնացված վայրերում։Նշենք, որ «Բորլաս խումբը» ընդգրկված է «Սոֆթլայն» հոլդինգի կազմում, որի հայտնի ակտիվների թվում է բիզնեսի ավտոմատացման 1C ձեռնարկությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103904800_0:51:786:641_1920x0_80_0_0_e0f3270679d3dbf25b77acca995406e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հրդեհ, թանգարան, դենիս վեդենին
հայաստան, ռուսաստան, հրդեհ, թանգարան, դենիս վեդենին
Ռուսական ընկերությունը հրդեհների վտանգը նվազեցնող տեխնոլոգիա կառաջարկի Հայաստանին
Այս տեխնոլոգիան հատկապես արդիական է թանգարանների և արխիվների համար, որտեղ ցուցանմուշներն ու փաստաթղթերը կարող են վնասվել հրդեհաշիջման փրփուրից։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ռուսական «Բորլաս խումբ» ընկերությունը նախատեսում է
Հայաստանում հակահրդեհային պաշտպանության համակարգ առաջարկել, որը կանխում է հրդեհների բռնկումը։
«Ինչպես հայտնի է, օդը 21% թթվածին է պարունակում։ Մենք դրա կոնցենտրացիան նվազեցնում ենք մինչև 15-16%։ Սա բավարար է, որպեսզի մարդիկ գտնվեն սենյակում, բայց այդ մակարդակի դեպքում ցանկացած կրակ անմիջապես մարում է», – Sputnik Արմենիային ասաց «Բորլաս խմբի» գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Վեդենինը։
Նրա խոսքով` տեխնոլոգիան հատկապես պահանջված է այն օբյեկտներում, որտեղ հրդեհաշիջման համակարգերի օգտագործումը կարող է վնասել գույքը: Խոսքը արխիվների, թանգարանային ֆոնդերի, կինոդարանների, ինչպես նաև սերվերային սենյակների և տվյալների կենտրոնների մասին է:
Առավելագույն պաշտպանություն պահանջող օբյեկտների համար թթվածնի կոնցենտրացիան կարելի է նվազեցնել մինչև 10%: Նման պայմաններում կրակը ոչ միայն չի տարածվում, այլև նույնիսկ կայծ չի կարող առաջանալ:
«Մի շարք պատճառներով մենք չենք կարող բացահայտել բոլոր այն օբյեկտները, որտեղ օգտագործվում է մեր տեխնոլոգիան։ Սակայն կարող ենք ասել, որ այն օգտագործվում է Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդերից մեկում, ինչպես նաև Ռուսաստանի մի քանի մարզային արխիվներում», – ասաց նա։
Միևնույն ժամանակ համակարգը չի փոխարինում հրդեհաշիջման ավանդական համակարգերին, որոնք շարունակում են պաշտպանել շենքի ընդհանուր տարածքը. հատուկ պահպանվող տարածքներում թթվածնի ցածր պարունակությամբ տեխնոլոգիան թույլ է տալիս ոչ թե մարել կրակը, այլ կանխել դրա առաջացումը:
ՌԴ սահմաններից դուրս ընկերությունը դեռ նման համակարգեր չի ներդրել, սակայն արդեն իսկ բանակցություններ է անցկացնում Ղազախստանում, Ուզբեկստանում և Հայաստանում։ ՀՀ–ում բանակցություններն անցկացվում են ՌԴ–ի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։
«Հայաստանում պատրաստ ենք աշխատել նաև տվյալների կենտրոնների հետ։ Մանավանդ որ մեր հոլդինգի կազմում կան ընկերություններ, որոնք մասնագիտացել են նման օբյեկտների շինարարության ուղղությամբ։ Մասնավորապես մենք տվյալների կենտրոններ ենք ստեղծել «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ձեռնարկություններից մեկի համար», – նշեց Վեդենինը։
Նա հստակեցրեց, որ հիպոքսիկ մթնոլորտի ստեղծման մեթոդը հարմար չէ վառոդ պահելու համար, քանի որ վառոդն ինքը թթվածին է պարունակում և կարող է այրվել, եթե նույնիսկ շրջակա օդում թթվածին չկա։
Բացի այդ, կան նյութեր, որոնք մթնոլորտային թթվածնի կարիք չունեն այրման համար։ Դրանց թվում են մագնեզիումը, տիտանը, նատրիումը, կալիումը և դրանց համաձուլվածքները, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել ջրի կամ ածխաթթու գազի հետ: Նման նյութերը մարելու համար պետք է օգտագործվեն հատուկ հրդեհաշիջման միջոցներ, և այդ նյութերը պետք է պահվեն առանձնացված վայրերում։
Նշենք, որ «Բորլաս խումբը» ընդգրկված է «Սոֆթլայն» հոլդինգի կազմում, որի հայտնի ակտիվների թվում է բիզնեսի ավտոմատացման 1C ձեռնարկությունը։