00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Apple-ը «սև ցուցակում» գտնվող չինական ընկերությունից չիպեր գնելու թույլտվություն է ուզում

© Unsplash / FirmbeeԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2026
Բաժանորդագրվել
FT–ի աղբյուրների մեծ մասը կասկածում է, թե Apple-ն հաջողության կհասնի:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը փորձում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից թույլտվություն ստանալ Պենտագոնի «սև ցուցակում» ընդգրկված չինական CXMT ընկերությունից հիշողության չիպեր գնելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«IPhone-ի արտադրողը լոբբիստական արշավ է սկսել Սպիտակ տան թույլտվության համար՝ նվազեցնելու հիշողության չիպերի գնաճի ֆոնին առաջացած ֆինանսական ճնշումը», - ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի զրուցակիցներից մեկի տվյալներով՝ Apple-ի ներկայացուցիչները առևտրի նախարարության հետ կապվել են ավելի քան մեկ ամիս առաջ, բացի այդ, նրանք նաև դիմում են պետական այլ մարմինների:
Հատկանշական է, որ Apple-ին արգելված չէ գնել CXMT-ի արտադրության չիպեր, սակայն այս ընկերությունը ներառված է Պենտագոնի «սև ցուցակում», որտեղ կան տասնյակ չինական ընկերություններ, որոնք, իբր, կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ–ի պետական անվտանգության համար։ Ըստ այդմ՝ Apple-ը փորձում է խուսափել իր հեղինակությանը սպառնացող ռիսկերից:
Ռուսական VK սոցցանցի հիմնական հավելվածը հեռացվել է «AppStore»-ից
Պեկինն ավելի վաղ վճռականորեն հանդես է եկել չինական ընկերությունների վրա ԱՄՆ-ի չհիմնավորված ճնշման և նրանց խտրական ցուցակներում ընդգրկելու դեմ: ՉԺՀ-ում բազմիցս ընդգծել են, որ Չինաստանը «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի և վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը»:
Լրահոս
0