https://arm.sputniknews.ru/20260626/vtshrabek-datarany-varujt-chi-yndunel-datakhazi-bvoghvoqy-aragatsvotni-temi-qahananeri-veraberjal-103869457.html
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազի բողոքը Արագածոտնի թեմի քահանաների վերաբերյալ
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազի բողոքը Արագածոտնի թեմի քահանաների վերաբերյալ
Sputnik Արմենիա
Փաստաբաններին ժամեր շարունակ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց վստահորդ քահանաների, ինչպես նաև թեմի առաջնորդի մոտ, անգամ նրանց գտնվելու վայրը հայտնի չէր։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T11:49+0400
2026-06-26T11:49+0400
2026-06-26T11:50+0400
արա զոհրաբյան
արագածոտնի թեմի առաջնորդարան
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95097813_0:150:1600:1050_1920x0_80_0_0_99d777c7fb552269325277666a3a974b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը Արագածոտնի թեմի հոգևորականների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։Խոսքը վերաբերում է Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով ներկայացված հաղորդմանը։ Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը, մերժելով պաշտպանների ներկայացրած բողոքը, հաստատել էր քննիչի դիրքորոշումը:Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր` Տաթևիկ Մուրադյան) բավարարել էր ներկայացված բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ։ Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել վճռաբեկ դատարան, սակայն վճռաբեկ դատարանը որոշել էր մերժել այն վարույթ ընդունել:Հիշեցնենք՝ անցյալ տարի հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Փաստաբաններից մի քանիսը ժամեր ժարունակ չէին կարողանում պարզել իրենց վստահորդների գտնվելու վայրն ու հանդիպել նրանց, իրավաբանական օգնություն տրամադրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95097813_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e7e0c94092e57aab82fc520e08b3c2b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա զոհրաբյան, արագածոտնի թեմի առաջնորդարան, փաստաբան
արա զոհրաբյան, արագածոտնի թեմի առաջնորդարան, փաստաբան
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազի բողոքը Արագածոտնի թեմի քահանաների վերաբերյալ
11:49 26.06.2026 (Թարմացված է: 11:50 26.06.2026) Փաստաբաններին ժամեր շարունակ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց վստահորդ քահանաների, ինչպես նաև թեմի առաջնորդի մոտ, անգամ նրանց գտնվելու վայրը հայտնի չէր։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը Արագածոտնի թեմի հոգևորականների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Խոսքը վերաբերում է Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով ներկայացված հաղորդմանը։ Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը, մերժելով պաշտպանների ներկայացրած բողոքը, հաստատել էր քննիչի դիրքորոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր` Տաթևիկ Մուրադյան) բավարարել էր ներկայացված բողոքը և
վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ։ Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել վճռաբեկ դատարան, սակայն վճռաբեկ դատարանը որոշել էր մերժել այն վարույթ ընդունել:
Հիշեցնենք՝ անցյալ տարի հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկեցին նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Փաստաբաններից մի քանիսը ժամեր ժարունակ չէին կարողանում պարզել իրենց վստահորդների գտնվելու վայրն ու հանդիպել նրանց, իրավաբանական օգնություն տրամադրել։