https://arm.sputniknews.ru/20260626/ukrainaji-zu-n-harvatsel-e-energvodari-ardjunaberakan-gvotun-vochnchacvel-e-2-meqena-103881699.html
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Էներգոդարի արդյունաբերական գոտուն, ոչնչացվել է 2 մեքենա
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Էներգոդարի արդյունաբերական գոտուն, ոչնչացվել է 2 մեքենա
Sputnik Արմենիա
Քաղաքի ղեկավարի խոսքով՝ այրվել են նաև տանիքածածկման նյութերի պաշարները, որոնք նախատեսված էին բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T14:26+0400
2026-06-26T14:26+0400
2026-06-26T14:27+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
էներգոդար
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49877375_0:0:3175:1787_1920x0_80_0_0_87beeb442abc86186ed8aaea44e0b307.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածել են Էներգոդարի արդյունաբերական գոտուն։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Մաքսիմ Պուխովը։Նա հայտնել է նաև, որ այրվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար նախատեսված տանիքածածկման նյութերի պաշարները, ինչպես նաև փափուկ ռետինե ծածկույթը, որը նախատեսվում էր օգտագործել մանկական խաղահրապարակների բարեկարգման ժամանակ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
էներգոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49877375_169:0:2900:2048_1920x0_80_0_0_e8696ad7b17752bc32ca800b25562455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), էներգոդար, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), էներգոդար, պատերազմ
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Էներգոդարի արդյունաբերական գոտուն, ոչնչացվել է 2 մեքենա
14:26 26.06.2026 (Թարմացված է: 14:27 26.06.2026) Քաղաքի ղեկավարի խոսքով՝ այրվել են նաև տանիքածածկման նյութերի պաշարները, որոնք նախատեսված էին բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածել են Էներգոդարի արդյունաբերական գոտուն։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Մաքսիմ Պուխովը։
«Հարվածի հետևանքով ոչնչացվել է երկու ավտոմեքենա և կրիտիկական նշանակության քաղաքացիական սարքավորումներ, որոնք նախապես գնվել էին քաղաքի էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», -գրել է Պուխովը իր Telegram-ալիքում։
Նա հայտնել է նաև, որ այրվել են բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար նախատեսված տանիքածածկման նյութերի պաշարները, ինչպես նաև փափուկ ռետինե ծածկույթը, որը նախատեսվում էր օգտագործել մանկական խաղահրապարակների բարեկարգման ժամանակ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։