https://arm.sputniknews.ru/20260626/trampy-iranin-meghadrel-e-hvormuzi-neghucum-hradadary-khakhtelu-mej-103907952.html
Թրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջ
Թրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջ
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա առնվազն 4 կամիկաձե դրոն է արձակել։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T20:30+0400
2026-06-26T20:30+0400
2026-06-26T20:31+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
անօդաչու թռչող սարք (աթս)
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99532520_0:156:1500:1000_1920x0_80_0_0_85f90842323de4eddf98270fb2eaee7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հորմուզի նեղուցում գտնվող նավի վրա Իրանի կողմից իբր արձակած անօդաչուի հարվածը հրադադարի համաձայնագրի խախտում է։ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա առնվազն 4 կամիկաձե դրոն է արձակել։Թրամփի խոսքով՝ անօդաչուներից մեկը հարվածել է «մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի» վերին տախտակամածին։ Այն վնասվել է, սակայն կարողացել է շարունակել ճանապարհը։ Նա հավելել է, որ երեք այլ անօդաչու թռչող սարքերը խոցվել են։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99532520_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d10197b5e61324835e803fee437ec80a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, անօդաչու թռչող սարք (աթս), նավ
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, անօդաչու թռչող սարք (աթս), նավ
Թրամփը Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում հրադադարը խախտելու մեջ
20:30 26.06.2026 (Թարմացված է: 20:31 26.06.2026) ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա առնվազն 4 կամիկաձե դրոն է արձակել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հորմուզի նեղուցում գտնվող նավի վրա Իրանի կողմից իբր արձակած անօդաչուի հարվածը հրադադարի համաձայնագրի խախտում է։
ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա առնվազն 4 կամիկաձե դրոն է արձակել։
Թրամփի խոսքով՝ անօդաչուներից մեկը հարվածել է «մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի» վերին տախտակամածին։ Այն վնասվել է, սակայն կարողացել է շարունակել ճանապարհը։ Նա հավելել է, որ երեք այլ անօդաչու թռչող սարքերը խոցվել են։
«Ակնհայտ է, որ սա մեր հրադադարի համաձայնագրի հիմար խախտում է», - եզրափակել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: