Թմրամիջոցների շրջանառության քանի դեպք է բացահայտվել այս տարի. ներկայացնում է ՆԳՆ պաշտոնյան
11:57 26.06.2026 (Թարմացված է: 14:06 26.06.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ոստիկանության ՔՈԳՎ պաշտոնյան նշում է, որ մաքսանենգության բացահայտումների համար արդեն ապացուցողական բավարար բազա ունեն։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել ՀՀ–ում ընթացիկ տարվա 5 ամսում, որոնցից 1269–ը վերաբերում է ապօրինի շրջանառության դեպքերին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նմանատիպ 1325 դեպք է գրանցվել։ Այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է` կազմելով 52.7%, իսկ նախորդ տարի եղել է 50.9%։ Ընթացիկ տարվա 5 ամսում թմրամիջոցների իրացման 757 դեպք է արձանագրվել, իսկ նախորդ տարի եղել է 802 դեպք։ Թմրամիջոցների մաքսանենգության 38 դեպք է բացահայտվել։ Մաքսանենգության բացահայտումների որակը բարելավվել է, արդեն ապացուցողական բավարար բազա ունենք։ Բացահայտումների ցուցանիշն այս տարի կազմել է 36.8%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 8.3%»,– ասաց Հովսեփյանը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության քանի՞ դեպք է բացահայտվել Հայաստանում
© Sputnik
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ 5 ամսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված քրեական հետապնդում է հարուցվել 518 անձի նկատմամբ։
Պաշտոնյայի խոսքով` վերջին տարիներին ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների ծավալների առումով աճ է գրանցվում։ Այս տարի ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (132 կգ)։
Պաշտոնյայի խոսքով` վերջին տարիներին ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների ծավալների առումով աճ է գրանցվում։ Այս տարի ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (132 կգ)։
Ըստ Հովսեփյանի` սինթետիկ թմրամիջոցների հայտնաբերման ծավալն էլ է աճել, մասնավորապես մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի (18 կգ), որը ՀՀ–ում ամենատարածվածն է։
Նշենք, որ հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հաստատվել է ՄԱԿ–ի գլխավոր համաժողովի կողմից։