00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու վերաբերյալ

© Sputnik / Вячеслав ПрокофьевՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի զինված ուժերում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև մարտական ​​գործողությունների նախկին մասնակիցների արտաքսումը կամ Ռուսաստանում կացության թույլտվությունների տրամադրման մերժումը։
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
Օրենքն արգելում է Ռուսաստանի զինված ուժերում կամ զորամիավորումներում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների համար Ռուսաստան մուտքը չթույլատրելու, գտնվելու անցանկալիության, արտաքսման, ռեադմիսիայի կամ ՌԴ–ում ժամանակավոր բնակության ժամկետի կրճատման վերաբերյալ որոշումներ կայացնելը։
Բացի այդ, օրենքն արգելում է նման անձանց ժամանակավոր բնակության թույլտվությունների տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը, այդ թվում՝ կրթական նպատակներով, ինչպես նաև ​​կացության թույլտվությունների և արտոնագրերի տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը։
Փաստաթղթը նախատեսում է, որ նման անձանց նկատմամբ 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած կայացված բոլոր նման որոշումները դադարում են ուժի մեջ լինել և կատարման ենթակա չեն։
Լրահոս
0